16:42 26 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տեսանյութեր

Ինչի համար է պետք խորհրդարանի ինքնալուծարումը. Հովակիմյանը` նոր նախաձեռնության մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
127 0 0
© Sputnik

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Հովակիմյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներխորհրդարանական զարգացումներին, խմբակցությունում քննարկված կարևոր հարցերին, ինչպես նաև հնարավոր արտահերթ ընտրությունների խնդրին։

Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններով խորհրդարանի ինքնալուծարմանն առնչվող հարցի քննարկմանը խմբակցության ներսում` Հովակիմյանն ընդգծեց, որ գաղափարը հետևյալն է`առաջնային մանդատ ունեցող մարմինը` տվյալ դեպքում խորհրդարանը, պառլամենտական երկրում պետք է ունենա ինքնալուծարման կամ այլ կերպ ասած` հրաժարականի հնարավորություն, որովհետև նման ինստիտուտ գոյություն ունի խորհրդարանական ( և ոչ միայն) բազմաթիվ երկրներում։ 

«Վերջին շրջանում, երբ սկսեցինք ավելի ակտիվ քննարկել Ընտրական օրենսգրքին առնչվող փոփոխությունները, դրանից ելնելով տվյալ գաղափարը նորից բերեցի ու խմբակցության ներսում դարձրեցի քննարկման առարկա։ Այս պահին դա ընդամենը գաղափար է, ամենևին բացառված չէ, որ խմբակցության կողմից քննարկումների արդյունքում մոտեցումը կլինի բացասական և գաղափարն ընդհանրապես նույնիսկ նախագիծ չի դառնա»,– նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը։

Խոսելով պառլամենտարիզմի առանձնահատկությունների, ինչպես նաև խմբակցության ներսում օրենսդիր և գործադիր մարմինների միջև հնարավոր տարաձայնությունների, ակտիվ բանավեճերի մասին` Հովակիմյանը շեշտեց, որ իրենք չեն ընդդիմանում կամ հակառակում, այլ ընդհանուր գործ են անում, որի նպատակը երկրի առջև ծառացած խնդիրների լուծումն է, Հայաստանի շահերին ծառայելը։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի պնդմամբ` արտահերթ ընտրությունների շուրջ ընդդիմության մի մասի տրամադրությունը բացասական է և ընդդիմության ներսում կա մի շերտ, որն ամեն կերպ ցանկանում է վերցնել իշխանությունը` ընդհուպ մինչև այն զավթելու ճանապարհով։

Ըստ նրա` ոչ ոք չի կարող ասել, որ ընտրությունները պարտադիր լինելու են, կամ չեն լինելու, որովհետև այս պահին այդ հարցի պատասխանը չկա։  

թեմա:
Sputnik զրույց (240)
թեգերը:
սահմանադրություն, Վահագն Հովակիմյան, «Իմ քայլը» խմբակցություն, Հայաստան, խորհրդարան, ԱԺ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ