02:06 14 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.43
  • GBP715.00
  • EUR617.91
  • RUB6.73
Տեսանյութեր

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում սկանդալ է հասունանում. Տիգրան Հակոբյան

Ստանալ կարճ հղումը
503 0 0
© Sputnik

«Էրեբունի-Դիլիջան» մարզական ակումբի նախագահ Տիգրան Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է Ֆուտբոլի Հայաստանի ֆեդերացիայի գործկոմի անդամությունից իր հրաժարականի և ՀՖՖ-ի կողմից մի շարք ակումբների գործունեությունը կասեցնելու պատճառների մասին։

ՀՖՖ գործկոմի անդամ, մրցավարական կոմիտեի նախկին նախագահ և պայմանավորված խաղերը քննարկող կոմիտեի նախկին անդամ Տիգրան Հակոբյանը  2020 թվականի օգոստոսին հրաժարական տվեց իր զբաղեցրած պաշտոնից։ Պարզվում է, որ մինչ օրս դեռևս պարզ չէ` Հակոբյանը ՀՖՖ գործկոմի անդամ է, թե չէ։ Նախկին պաշտոնյան համարում է, որ ՀՖՖ-ի ընտրությունները ոչ լեգետիմ են եղել, բացի այդ էլ ՀՖՖ գործող ղեկավարությունը երկակի ստանդարտներ է կիրառում պայմանավորված խաղերի մեջ կասկածվող  թիմերի նկատմամբ։

Իսկ վերջին օրերին ՀՖՖ-ի անդամ մի շարք ակումբների գործունեության կասեցումը Հակոբյանը համարում է ՀՖՖ-ի ոչ լեգետիմ ղեկավարության ապօրինի գործողությունների շարունակությունը։ Հրաժարականից կես տարի անց Տիգրան Հակոբյանը չի կարողանում հասկանալ` ինքը ՀՖՖ գործկոմի անդամ է, թե չէ, քանի որ ՀՖՖ-ն, ըստ Հակոբյանի, պետք եղած դեպքում նշում է նրա անդամությունը, պետք չեղած դեպքում` պնդում հակառակը։ 

Տիգրան Հակոբյանը վստահ է, որ ՀՖՖ-ում հասունանում է սկանդալային իրավիճակ, որի լուծումը պետք է տան ՀՖՖ-ի անդամ հասարակական կազմակերպությունները (այդ թվում` ֆուտբոլային ակումբները)։ Բայց ՀՖՖ–ն իր ապօրինի որոշումներով խոչընդոտում է իր անդամների գործունեությանը և այսպես ասած «խանգարող» անդամները պարզապես զրկվում են ՀՖՖ գործկոմում իրենց առաջարկությունները ներկայացնելու հնարավորությունից։

Ընտրությունները համարում եմ ոչ լեգիտիմ. ՀՖՖ մրցավարական կոմիտեի նախագահը հրաժարական է տվել

Ըստ թեմայի

ՀՖՖ-ն 2-ական միլիոն դրամով տուգանել է հայկական 9 ակումբներին
Ակումբները կվերսկսեն մարզումները. ՀՖՖ–ն ու պարետատունը պայմանավորվածություն են ձեռք բերել
Նոր քրեական գործ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ․ ՀՖՖ-ից 120 մլն դրամ է հափշտակվել
թեգերը:
Տիգրան Հակոբյան, Սկանդալ, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ