01:09 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

«Ալյանսի» հիմնադիր Տիգրան Ուրիխանյանը ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու իր բանաձևն ունի

Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (672)
162 0 0
© Sputnik

Օրեցօր ուժեղացող քաղաքական դժգոհություններն ու ներքաղաքական տագնապը հասարակությունը մասնատել է։ Մի մասը կողմ է արտահերթ ընտրություններին, մյուսները պնդում են, որ այդ դեպքում գործող իշխանությունը կկեղծի դրանք։ 

Ի վերջո, որն է լավագույն տարբերակը և ինչպես հասնել դրան։ Այս և այլ հարցերի շուրջ զրուցել ենք ԱԺ պատգամավոր, «Ալյանս» կուսակցության հիմնադիր Տիգրան Ուրիխանյանի հետ։

Տիգրան Ուրիխանյանի կարծիքով` ընտրություն կատարելու և առաջ շարժվելու բոլոր հնարավորություններն ու ճանապարհները բաց են, սակայն որքան էլ երազենք մեզ համար ցանկալի տարբերակների մասին, բախվելով իրականությանը, ստիպված ենք ընտրություն կատարել Հայաստանի համար իրատեսական և շահավետ ճանապարհներից մեկը, որոնք այդքան էլ շատ չեն։

«Իրավիճակի կարգավորման երկու տարբերակ կա. կա՛մ ժողովուրդը պետք է դուրս գա փողոց, և, ինչպես 2018-ին, հեռացնի իշխանությանը, կա՛մ պետք է անցկացվեն ընտրություններ»,- ասաց նա։

Ինչու ընդդիմությանը չհաջողվեց շատ հարցերում հասնել հաջողության. քաղտեխնոլոգի դիտարկումները

Պատգամավորի խոսքով` երկու դեպքում էլ պետք է առաջնորդվել բացառապես ժողովրդի կամարտահայտությամբ, իսկ մարդկանց դիրքորոշումը հասկանալու համար «Ալյանսը» պատրաստվում է հանրահավաք անցկացնել:

«Մենք ասում ենք` եկեք ժողովրդին մասնակից դարձնենք ոչ միայն իշխանություն ձևավորելու, այլև իշխանություններին փոխելու ձևաչափի հարցում։ Կհրավիրենք հանրահավաք, որտեղ կհարցնենք` ժողովուրդ, ո՞րն եք ճիշտ համարում` ընտրություններ անցկացնենք, թե ոչ»,- նշեց Ուրիխանյանը։

«Ալյանսի» ղեկավարն առաջարկում է նաև ընտրակեղծիքներից խուսափելու համար բոլոր ընտրատեղամասերում ձևավորել ժողովրդական խմբեր, որոնք ընտրությունների օրը կհսկեն ողջ գործընթացը` փակելով ընտրակեղծիքների ճանապարհը։ 

Հարցազրույցի մանրամասները` տեսանյութում։

«Բոլորս ենք պարտվել». Թևան Պողոսյանը` իշխանության և ընդդիմության ձախողումների մասին

թեմա:
Իրականում / Օրացույց (672)

Ըստ թեմայի

«Պարտվել է ոչ թե ընդդիմությունը կամ իշխանությունը, այլ մեր պետականությունը». Դունամալյան
Անպատժելիության մթնոլորտի հետևանքը. ի՞նչ են սպասում իշխանականներն ընդդիմությունից
Բողոքի ակցիա, երթ, լեզվակռիվ. ընդդիմությունը երթով եկավ կառավարության մոտ. տեսանյութ
թեգերը:
քաղաքականություն, Տիգրան Ուրիխանյան, ընդդիմություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ