01:49 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Արհեստական դիվանագիտություն. Նավասարդյանը` քաղաքական դեմքերին դեսպաններ նշանակելու մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
23120
© Sputnik

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է կառավարության կողմից դիվանագիտության ոլորտում վարվող կադրային քաղաքականությանը, քաղաքական գործիչներին դեսպան նշանակելուն, ինչպես նաև մեր դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին։

Արման Նավասարդյանը կարևորել է դիվանագիտական ճանապարհ անցած և փորձված կադրերին առաջնահերթություն տալու հրամայականը, ինչպես նաև ընդգծել Մեծ Յոթնայկի երկրների հետ դիվանագիտորեն ավելի լուրջ և արդյունավետ հարաբերվելու պահանջը։ 

«Երբ պրակտիկ գործունեության ժամանակ պետության և դիվանագիտական ծառայության, ասել է թե երկրի ղեկավարի ու արտգործնախարարի միջև ճեղքվածքը մեծ է, երբ ԱԳ նախարարը մեծապես ներգրավված չէ երկրի կառավարման և պետական համակարգի գործունեության մեջ, ապա ստացվում է արհեսատական դիվանագիտություն։ Ովքեր գտնվում են իշխանության գագաթին` լինի վարչապետ, թե նախագահ, և որոշում են արտաքին քաղաքականությունը, նրանք հաճախ անցնում են կամայական գործողությունների` նշանակելով նրանց, ում ուզում են»,– նշեց արտակարգ և լիազոր դեսպանը։ 

Նավասարդյանի գնահատմամբ` ստացվում է անոմալիա, այսինքն` կարիերային դիվանագետները, ովքեր ամբողջ կյանքն են նվիրել դիվանագիտությանը, մղվում են հետին պլան և նրանց փոխարեն նշանակվում են քաղաքական կարիերա անցած անձանց։ Փորձը ցույց է տալիս, որ վերջիններս, որպես կանոն, լավ դիվանագետներ չեն: Ըստ նրա` պրոֆեսիոնալ դիվանագիտության կողքին կան դիլետանտներ, ինչը բացարձակապես անընդունելի է պետական կառավարման և հատկապես արտաքին քաղաքականության համար։ 

թեմա:
Sputnik զրույց (240)
թեգերը:
Նախարար, Վարչապետ, Լիլիթ Մակունց, Հայաստան, Դեսպան, Արման Նավասարդյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ