11:47 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

«Անանուն աղբյուրներին առնչվող օրինագիծն ընդունելի չէ և պետք է հանվի շրջանառությունից»

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
12510
© Sputnik

ԽԱՊԿ-ի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորների կողմից «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, ըստ որի` արգելվում է անանուն աղբյուրներին հղում անելը։ 

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ`իշխանությունների նկատառումն առ այն, որ լրատվամիջոցները հաճախ օգտագործելով անանուն աղբյուրներ` վարկաբեկում են իրենց, ամենևին չի նշանակում, որ իշխանությունները պետք է նման քայլ անեն և սահմանափակեն խոսքի ազատությունը։

«Մենք կտրականապես համարում ենք, որ այս օրինագիծն ընդունելի չէ և պետք է առհասարակ շրջանառությունից հանվի, որովհետև այստեղ հոնքն ուղղելու փոխարեն աչքն են հանում։ Այո, մենք գիտենք, որ կա խնդիր, ինչը հասնում է շատ լուրջ մասշտաբների, և դա նորմալ չէ, բայց դրա հետ մեկտեղ այսպիսի արգելքներ դնելով և վարչական պատասխանատվություն նախատեսելով արգելքին չենթարկվելու դեպքում, դա ուղղակի սպառնալիք է խոսքի ազատությանը։ Ի վերջո բոլորս գիտենք, որ առանց անանուն աղբյուրների գրեթե անհնար է իրականացնել, օրինակ, հետաքննական լրագրություն, և շատ դեպքերում կան մարդին, ովքեր հանրային կարևոր նշանակության տեղեկատվությունը հայտնում են լրատվամիջոցին մեկ պայմանով, որպեսզի իրենց անունը չհրապարակվի»,– նշեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։  

Մելիքյանի գնահատմամբ` նախատեսվող արգելքը փաստորեն ուղղված է լրագրողական գործունեության և լրագրողական աղբյուրների դեմ, այսինքն` չարաշահումների դեմն առնելուն զուգահեռ իշխանությունը պատնեշ է դնում որակյալ լրագրության առջև, ինչը որևէ զարգացած եվրոպական երկիր չի հասկանա և չի ընդունի։

Sputnik Էստոնիայի նախկին լրագրողները սեփական անկախ կայքն են ստեղծել

Մելիքյանի տեղեկացմամբ`Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն պատրաստվում է օրինագիծը թարգմանել և ուղարկել Եվրոպայի Խորհրդի գործընկերներին, որպեսզի նրանք փորձագիտական եզրակացություն տրամադրեն։ 

թեմա:
Sputnik զրույց (240)

Ըստ թեմայի

Իգիթյանը կարծում է` նաև հայկական ԶԼՄ–ներն են մեղավոր, որ գերիների հարցը ԵԽԽՎ–ում անտեսվեց
«Իմ քայլը» որոշել է պայքարել ԶԼՄ–ների անանուն աղբյուրների դեմ
««Սինի կիտի» շուրջ հիստերիան պետք է թարգել»․ հորդորում է Սամվել Մարտիրոսյանը
թեգերը:
նախագիծ, լրագրություն, Աշոտ Մելիքյան (ԽԱՊԿ նախագահ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ