07:12 07 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

ՊՆ գնդապետը կաշառք է վերցրել պատերազմին զինծառայողներին առաջնագիծ չուղարկելու համար

Ստանալ կարճ հղումը
345 0 0

ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պարզել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյան՝ կոչումով գնդապետ, ժամկետային զինվորական ծառայող Դ.Հ.-ին զորամասի մի ստորաբաժանումից մեկ այլ ստորաբաժանում տեղափոխելու համար, 2020 թվականի սեպտեմբերի 13-ին նրա մորից պահանջել է 2 000 ԱՄՆ դոլար կաշառք, որից 490 000–ը ստացել է հաջորդ օրը՝ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Բացի այդ նույն պաշտոնյան 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանում ու Արցախում հայտարարված զորահավաքի պայմաններում զորակոչված Յ.Տ.-ին ռազմական գործողությունների վայրերում տեղակայված զորամասեր չուղարկելու համար, 2020 թվականի նոյեմբերի 7-ին միջնորդի միջոցով Յ.Տ.-ի ծնողներից պահանջել է 2 500 ԱՄՆ դոլար կաշառք։

2020 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում նույն գնդապետը Մ.Գ.-ի որդուն՝ Ռ. Կ.-ին, ցանկալի վայրում ծառայության նշանակելու համար դեկտեմբերի 17-ին պահանջել է 5 244 200 ՀՀ դրամ կաշառք:

Մեկ այլ ժամկետային զինծառայող Վ. Հ.-ին էլ այլ զորամաս տեղափոխելու համար գնդապետը 2021 թվականի հունվարի 6-ին նրա հորից պահանջել է 1 000 000 դրամ, որը հունվարի  7-ին և 8-ին ստացել է մաս–մաս` դարձյալ «Աջարաբեթ» կայքի իր օգտահաշվին փոխանցման եղանակով:

Բայց գնդապետի գործողությունները չեն սահմանափակվել միայն ժամկետային զինծառայողներով։ Նա նաև ոմն Հ.Ա.-ի զինվորական հոսպիտալում աշխատանքի ընդունելու և նրան սպայական կոչում շնորհելու համար պահանջել է 1 389 850 դրամ կաշառք:

ԱԱԾ–ն հայտնում է, որ քննչական մարմնի ձեռքին կան նաև նույն գնդապետին վերաբերող  պաշտոնեական լիազորությունների չարաշահման այլ դեպքեր: Մասնավորապես` 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Սյունիքի մարզի Խնձորեսկ համայնքում տեղակայված զինվորական հոսպիտալում գտնվող իր ծանոթին վերադարձրել է Երևան, որով խախտվել է ստորաբաժանման մարտական հաշվարկը։ Իսկ ավելի ուշ նրան մարտական ծառայություն չիրականացնող թիկունքային աշխատանքներ կատարելող մեկ այլ զորամասում տեղավորելու համար նրանից ստացել է 300 000 դրամ կաշառք:

Իտալացի հայտնի քաղաքական գործիչն ադրբեջանցներից կաշառք ստանալու համար 4 տարով կազատազրկվի

Այս ամենով հանդերձ, տվյալ անձը 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պարագայում, անձնական շահագրգռվածությունից ելնելով, ընկերոջ խնդրանքով, 2020 թվականի հոկտեմբերի 13-ին իրեն ծանոթ սպաների միջոցով կազմակերպել է Արցախում տեղակայված զորամասից զորահավաքային մեկ այլ զինծառայողի վերադարձը Երևան քաղաք։ Տեղեկանալով, որ տվյալ զորամասում զինծառայողն ընդգրկվել է զորամասն ինքնակամ լքածների ցուցակում՝ 2020 թվականի նոյեմբերի 1-ին միջնորդել է նույն զորամասի սպաներից մեկին, որպեսզի վերջինս չեղարկի զորահավաքային զինծառայողի փախուստը և նրան նշանակի նույն զորամասի թիկունքային համապատասխան ծառայություններում, ինչը կատարվել է:

Այնուհետև նա տեղեկանալով իր ծանոթների որդիներին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից ուղարկված ծանուցագրի և դրա հիմքով նրանց զորահավաքային զինվորական ծառայության կանչելու մասին՝ միջնորդել է համապատասխան պաշտոնատար անձանց նշված զորակոչիկներին հանել զորակոչիկների ցուցակից, որի հետևանքով խաթարվել է ռազմական դրության պարագայում հայտարարված զորահավաքի բնականոն ընթացքը:

Ավելին, այդ անձին 2020 թվականի դեկտեմբերի 13-ին դիմել է իր ծանոթը և խնդրել միջոցներ ձեռնարկել, որպեսզի Լուսակերտում տեղակայված զորամասում ժամկետային զինվորական ծառայություն անցնող որդուն չուղարկեն առաջնագիծ: Պաշտոնատար անձը նշված զորամասի սպայից տեղեկանալով, որ նշված զինծառայողին առաջնագիծ տանելու հրաման չկա և նա հաստատապես առաջնագիծ չի տեղափոխվելու, խաբեության եղանակով, նշված հարցն իբր լուծելու և դրա համար կաշառք ստանալու պատրվակով, 2020 թվականի դեկտեմբերի 17-ին պահանջել և ստացել է 200.000 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործի նախաքննությամբ ձեռք են բերվել նաև նույն պաշտոնատար անձի կողմից ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար տրամադրված առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու վերաբերյալ փաստական տվյալներ:

Վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա բերման է ենթարկվել ՀՀ պաշտպանության նախարարության կոչումով գնդապետ բարձրաստիճան պաշտոնատար անձը, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունների մեջ կասկածվող կամ դրա հետ առնչություն ունեցող շուրջ մեկ տասնյակ անձինք, ովքեր ձերբակալվել և հարցաքննվել են կասկածյալի դատավարական կարգավիճակում:

ԱԱԾ ենթասպան խոստացել է կաշառքի դիմաց քաղաքացիներին վարորդական վկայականներով ապահովել

Նախաքննության ընթացքում կատարված շուրջ մեկ տասնյակից ավելի խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել է նաև տարբեր տեսակի ռազմամթերք, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ նյութեր:

Ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ նկարագրված հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, որոնց համար նախատեսված է բացառապես ազատազրկման ձևով պատիժներ:

Ըստ թեմայի

ԱԱԾ–ն բացահայտել է նախկին մարզպետի, համայնքապետի ու ՀՀԿ–ական պատգամավորի ապօրինությունները
ԱԱԾ–ն ձերբակալել է բարձրաստիճան պաշտոնյայի, մոտ 10 մարդ էլ բերման են ենթարկվել. տեսանյութ
«Պատրոն Դավոն» պատասխանել է ԱԱԾ–ին
թեգերը:
կալանավորել, ՀՀ ազգային անվտանգության ծառայություն. ԱԱԾ, Կաշառք, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ), գնդապետ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ