00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միգրացիայի խոցելի կողմը. ինչով կարող է խնդրին օգնել «միասնական պատուհանը» ԵԱՏՄ երկրներում

Բաժանորդագրվել
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ԵԱՏՄ–ում «միասնական պատուհան» ստեղծելու առաջարկին, ըստ որի` թվայնացումը կարող է օգնել Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժին։

Գագիկ Մակարյանի դիտարկմամբ`  ընդհանրապես աշխատանքային միգրացիայի հետ կապված խնդիրներն այնքան էլ լավ կանոնակարգված չեն ԵԱՏՄ երկրներում, որովհետև աշխատանքային միգրացիայի ամենախոցելի կողմերից մեկն այն է, որ հաճախ կարող է լինել ստվերային։ Այդ հանգամանքը բերում է նրան, որ մարդիկ ենթարկվում են թրաֆիկինգի, չեն օգտվում սոցիալական պաշտպանության ծրագրերից կամ այլ հնարավորություններից, եթե պաշտոնապես ձևակերպված չեն։ Ըստ նրա` նման պայմաններում պետությունները չեն կարողանում վերահսկել իրենց քաղաքացիների ճակատագիրը։

Премьер-министр Беларуси Роман Головченко - Sputnik Արմենիա, 1920, 08.02.2021
ԵԱՏՄ-ում գազի միասնական շուկայի մասին պայմանագիրը կարող է պատրաստ լինել 2021 թվականին

«Քանի որ ԵԱՏՄ–ն ամենասկզբից սահմանել էր համագործակցության երեք կարևոր ուղղություն, որոնցից մեկը կապիտալի ազատ տեղաշարժի գաղափարն էր, ուստի այժմ մոտեցել ենք նրան, որ կապիտալի ազատ տեղաշարժը պիտի ինչ–որ ձևակերպում ու գործնական կիրառություն ստանա։ Հենց այդ պատճառով էլ համապատասխան հարթակների ստեղծումը, որոնց միջոցով կիրականացվի արդյունավետ վերահսկողություն, ողջունելի է»,– նշեց Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահը։

Մակարյանի տեսանկյունից «մեկ պատուհանի» գաղափարը, ըստ որի` թվայնացումը կարող է օգնել Եվրասիական տնտեսական միության տարածքում աշխատուժի ազատ տեղաշարժին, բխում է հենց քաղաքացիների շահերից։ Նրանք պետք է տեղյակ լինեն այն ռիսկերից, որոնք կարող են առաջ գալ իրենց աշխատանքային գործունեության ընթացքում։ Մակարյանի գնահատմամբ` առաջարկն իսկապես լավն է, քանզի հարթակները թույլ կտան քաղաքացուն գրանցվել, գտնել ազատ աշխատատեղ ԵԱՏՄ–ի տարածքում, գործատուն էլ իր հերթին կարող է տեսնել, թե ովքեր են դիմել, ըստ այդմ էլ կլինի նաև ընտրության հնարավորություն։

ԵԱՏՄ-ում թվային ընդհանուր հարթակ կստեղծվի

Նշենք, որ ԵԱՏՄ տարածքում աշխատատեղերի «միասնական պատուհանի» մասին խոսել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5–ին Ալմաթիում կայացած Almaty Digital Forum 2021-ի ժամանակ։

Լրահոս
0