19:45 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տեսանյութեր

Տեսախցիկները ֆիքսել են` ինչպես են Գորիսում առևանգում 22-ամյա աղջկան

Ստանալ կարճ հղումը
758 0 0

Գորիս համայնքի 6 բնակչի մեղադրանք է առաջադրվել 22-ամյա աղջկան առևանգելու համար։ Աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել:

ՀՀ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են Գորիսում 22-ամյա մի աղջկա առևանգում` նրան նստեցնում են ավտոմեքենան և տանում անհայտ ուղղությամբ։

ՔԿ–ն հայտնում է, որ Գորիսի 30-ամյա բնակիչն իր եղբոր, մորեղբոր որդու և երկու ընկերների հետ նախապես պայմանավորվել է ամուսնության նպատակով առևանգել Գորիս քաղաքի 22-ամյա բնակչուհուն։ Հունվարի 13-ին` ժամը 09:30-ի սահմանում, տեղեկանալով աղջկա քաղաքի կենտրոնական հատված մեկնելու մասին, վերոհիշյալ անձանց հետ գնացել են Գ. Աշոտի փողոցում գտնվող «Զառա» խանութ-սրահի մոտ և սպասել աղջկա ժամանելուն:

Ժամը 10:15-ի սահմանում տղաները, նկատելով 22-ամյա աղջկան, նրա կամքին հակառակ առևանգել են վերջինիս և ավտոմեքենայով նրան տեղափոխել Արարատի մարզի Հայանիստ բնակավայր:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա Գորիս համայնքի 30-ամյա բնակչին և մասնակից 4 անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի (մարդուն առևանգելը) 2-րդ մասի 1-ին կետով, իսկ 1990թ. ծնված նույն համայնքի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-131-րդ հոդվածի (մարդու առևանգման օժանդակելը) 2-րդ մասի 1-ին կետով:

Սյունիքում աղջկան առևանգելու փորձն ավարտվել է ողբերգական վթարով

22-ամյա աղջիկը ճանաչվել է տուժող և հարցաքննվել: Նախաքննությունը շարունակվում է:

Սևանի բնակչին մի խումբ անձինք առևանգել են, կրակել աջ ձեռքի ցուցամատին. ՔԿ

Ըստ թեմայի

Ժամադրության գնալու պատճառով ճապոնուհուն հեռացրել են դպրոցից
Հայտնի է` քանի երեխա է ծնվել 2020-ին Հայաստանում և որ անուններն են տարածված եղել
Աղջկա հետ առևտուր եմ անում, բոլորը զարմացած նայում են. Արտյոմի կյանքն ամպուտացիայից հետո
թեգերը:
առևանգում, աղջիկ, Գորիս, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ