01:34 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Իշխանության եկած քաղաքական ուժը զրոյացնում է բուհական ինքնավարությունը. Էմին–Տերյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
207 0 0
© Sputnik

ԵՊՀ մամլո խոսնակ Գևորգ Էմին–Տերյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովում քննարկվող օրինագծին, ըստ որի` բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի 9 անդամով, որից  5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4–ը կլինեն բուհից։

Գևորգ Էմին–Տերյանի դիտարկմամբ` պետությունը փորձում է բուհերի նկատմամբ վերահսկողությունը հասցնել 100 տոկոսի, և սա արվում է հատկապես ԵՊՀ–ի համար, որովհետև մինչ այս պահը կա 32 հոգանոց հոգաբարձուների խորհուրդ, որտեղ 16-ն է նշանակվում պետության կողմից` 8-ը ԿԳՄՍ նախարարության, 8-ը` կառավարության կողմից, ինչն, ըստ Էմին–Տերյանի, ենթադրում է որոշակի բալանսավորում, քանզի նշված է նաև ընթացակարգը, թե ինչպես պետք է ընտրվեն հոգաբարձուների խորհրդի անդամ և ինչ չափանիշների պետք է համապատասխանեն։

«Թեև Նիկոլ Փաշինյանի կառավարությունը երկու անգամ հոգաբարձուների խորհուրդ է ձևավորել, երկու անգամ էլ եղել են օրենքի խախտումներ, և կազմում հայտնվել են մարդիկ, ովքեր իրավունք չունեին նշանակվելու, այդուհանդերձ կար որոշակի հավասարակշռություն, ինչը պայմանավորված էր որոշակի մեխանիզմներով, մինչդեռ ներկա օրենսդրությամբ հետկանչի մեխանիզմ գոյություն չունի։ Այս օրինագծով  հինգ հոգու վերահսկելը շատ ավելի հեշտ է, քան տասնվեց հոգուն»,– նշեց ԵՊՀ մամլո խոսնակը։   

Էմին–Տերյանի խոսքով` շատ տարօրինակ է, որ բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների, ուսանողների իրավունքների մասին խոսելով` իշխանության եկած քաղաքական ուժը հիմա զրոյացնում է բուհական ինքնավարությունը5

ԳԱԱ–ի ինստիտուտներին ի՞նչ է սպասվում. Վահրամ Դումանյանը մանրամասներ հայտնեց

Հիշեցնենք, որ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունելու համար քննարկել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագիծը, որոմ անդրադարձ կա նաև բուհերի կառավարման խորհրդի նոր կազմի անդամների թվաքանակին։ 

թեմա:
Sputnik զրույց (240)

Ըստ թեմայի

«ԵՊՀ–ն բուհական համակարգի մայրը և հայրն է». նախարարը` բուհին հատուկ կարգավիճակ տալու մասին
Հայաստանի բուհերի լավագույն ուսանողները կստանան Մոսկվայի քաղաքապետի կրթաթոշակ
Այսքան բուհ ունենալը «ճոխություն» է մեր փոքրիկ պետության համար. ինչ է առաջարկում նախարարը
թեգերը:
Օրենք, բուհ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ