02:03 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Պետք է հետևակը պատրաստել գրոհների` ընդգրկելով և՛ պայմանագրայիններին, և՛ ժամկետայիններին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
189 0 0
© Sputnik

Հետախույզ, ազատամարտիկ Վովա Վարդանովը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձավ բանակաշինության հարցերին, մասնավորապես ԱԺ ԼՀԿ խմբակցության նախաձեռնությանը, որով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության սահմանային տարիքը բարձրացնել մինչև 63 տարեկան։

Վովա Վարդանովի դիտարկմամբ` պետք է հաշվի առանել այն հանգամանքը, որ պայմանագրային զինծառայողները հավաքագրվում են կամավորական հիմունքներով` անցնելով պարտադիր բուժզննում։ «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջարկի մեջ սարսափելի որևէ բան չկա, որովհետև կան մարդիկ, որոնք ավելի պատկառելի տարիքի են, բայց միանշանակ կարող են օգտակար լինել։   

«Մեր կազմակերպությունում համապատասխան պատրաստություն է անցել նույնիսկ 74 տարեկան անձը և եղել է նորմալ վիճակում, ունեցել ենք 62-63 տարեկան կուրսանտներ։ Երկու հոգի ներգրավվեցին մեր կամավորական գումարտակում և մասնակցեցին պատերազմական գործողություններին»,– նշեց ռազմական գործիչը։ 

Վարդանովի կարծիքով` մեզ անհարժեշտ են նախևառաջ լեռնահրաձիգային մարտունակ, մոբիլ ստորաբաժանումներ։ Ըստ նրա` առաջին հերթին պետք է հետևակը պատրաստել գրոհող գործողությունների` ընդգրկելով և՛ պայմանագրայիններին, և՛ ժամկետայիններին, և՛ կամավորականներին, որովհետև մեր բանակն, ըստ Վարդանովի, լայնամասշտաբ պատերազմական գործողությունների պարագայում կարող է կասեցնել կամ հասցնել առաջին հարվածը` ժամանակ ընձեռելով մոբիլիզացիայի համար։

«Հաղթող լինելով` մենք մնացել ենք 1992-94 թվականների մեջ։ Մենք տեղում դոփել ենք, առաջ չենք շարժվել ընդհանրապես, բանակաշինության մեջ նոր քայլ չենք արել։ Ժողովուրդն իրեն մանկամտորեն խաբում է, եթե կարծում է, որ խաղաղությունը նորմալ է։ Ո՛չ, պատերազմն է նորմալ։ Չկա մի երկիր, որը խաղաղ տարիները չի օգտագործում պատերազմի պատրաստվելու համար։ Եթե ուզում ենք լինել անպարտելի, պետք է այնքան մարտունակ լինենք, որ վախենան մեր սահմանների ուղղությամբ թարս նայել»,– նշեց ազատամարտիկ հետախույզը։

Արցախի ՊԲ-ն չի կազմալուծվելու․ անցում է արվում պրոֆեսիոնալ բանակի․ Վահրամ Պողոսյան

Վարդանովի խոսքով` մենք պետք է ռազմական տեսակետից լավ պատրաստված հասարակություն, ժամանակակից մեթոդաբանության ու շինարարության մեջ արդիական զինված ուժեր ունենանք, որպեսզի թշնամին հազար անգամ չափի ու ձևի մեր վրա հարձակվելուց առաջ։  

թեմա:
Sputnik զրույց (240)
թեգերը:
հաղթանակ, Հայաստան, պայմանագրային ծառայություն, Բանակ, Վովա Վարդանով

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ