17:12 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տեսանյութեր

Ինչո՞ւ են շներն ակտիվացել Երևանում. Աղաբեկյանը` բուսակեր չդարձած կենդանիների մասին

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (264)
0 0 0
© Sputnik

Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն ՀՈԱԿ–ի տնօրեն Հրաչյա Աղաբեկյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է կենտրոնի գործունեության մասին` անդրադառնալով մասնավորապես Երևանում ակտիվացած թափառող շների խնդրին։

Աղաբեկյանի դիտարկմամբ` մարդկանց վրա թափառող շների հարձակումների դեպքերը չեն ավելացել, ուղղակի այս պահին շների քանակի ավելացումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ամառանոցային սեզոնի ավարտից հետո մարդիկ իրենց շներին բերում են քաղաք, բայց ոչ բոլորն են տանում իրենց բնակարան, հետևաբար շներից շատերը, որոնք ունենում են նաև ձագեր, հայտնվում են փողոցում։

Երևանում 7-8 շուն հարձակվել են մեքենայի վրա, ջարդուխուրդ արել այն. տեսանյութ

«Ձմռան ընթացքում քաղաքամերձ շրջաններից, որտեղ սնունդ հայթայթելը դժվարանում է, թափառող կենդանիները գալիս են Երևան, որտեղ կան շուրջօրյա գործող շուկաներ, աղբավայրեր»,– Sputnik Արմենիային ասաց ՀՈԱԿ–ի տնօրենը։

Աղաբեկյանի խոսքով` մարդկանց անհանգստությունը կապված է նրա հետ, որ կենտրոնի կողմից անցյալ կամ նախանցյալ տարի ստերջացված շներն իրենց չափերով մեծացել են, ու թեև նրանց ագրեսիան որոշ չափով նվազել է, բայցևայնպես շները բուսակեր չեն դարձել։

Կենտրոնի տնօրենի խոսքով` իրենց կազմակերպությունը համացանցի միջոցով պարբերաբար խորհուրդներ է տալիս քաղաքացիներին ինչպես վարվել թափառող շների հանդիպելիս։

«Երևանում շունը հղի կնոջ էր կծել, խնդրեցինք չընդհատել հղիությունը». Աղաբեկյան

թեմա:
Sputnik զրույց (264)

Ըստ թեմայի

«Ինչպիսի ջենտլմեն». բարի շունը շոյում է կատվին. զվարճալի տեսանյութ
Երևանում թափառող շունը «մաստեր կլաս» է անում անկարգապահ հետիոտների համար. տեսանյութ
Քաղցած, բայց հպարտ. զուսպ շունը համացանցի աստղ է դարձել. տեսանյութ
թեգերը:
Հրաչյա Աղաբեկյան, Շուն, Երևան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ