12:27 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

«Օրենքը բարեխիղճ տնտեսվարողների համար նախատեսում է բազմաթիվ բարելավումներ»․ Կարապետյան

Ստանալ կարճ հղումը
28 0 0
© Sputnik

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ԱԺ–ում առաջին ընթարցմամբ անցած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի փոփոխություններին։

Հայկ Կարապետյանի տեղեկացմամբ` նշված օրենքն ընդունվել է 2000 թվականի դեկտեմբերին, որից հետո օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ, առավել խոշոր փոփոխությունները եղել են 2007-08 և 2011թվականներին, իսկ վերջինը` 2018 թվականին։ Այնուամենայնիվ հանձնաժողովի դիտարկմամբ` օրենսդրական ներկա կարգավորումներն ունեն բարելավման անհրաժեշտություն։ Հանձնաժողովի անդամներն ԱԺ–ում նշեցին, որ ընտրվելու դեպքում պարտավորվում են նախաձեռնել օրենսդրական փոփոխություններ։

«Օրենքի բարելավման հիմքում ընկած են վերջին տասը տարիների ընթացքում միջազգային տարբեր կառույցների կողմից ներկայացված առաջարկները, որոնք ինչ–ինչ պատճառներով տեղ չեն գտել նախկին փոփոխություններում, ինչպես նաև պրակտիկայում հայտնաբերված խնդիրները, բարձրաձայնված հարցերը և այլ բարելավումներ, որոնք ավելի արդյունավետ կդարձնեն տնտեսական մրցակցության պաշտպանությունը Հայաստանում։ Օրենքը բարեխիղճ տնտեսվարողների համար նախատեսում է բազմաթիվ բարելավումներ»,– նշեց ՏՄՊՊՀ անդամը։ 

Կարապետյանի խոսքով`փոփոխությունների նախագիծը մշակվել է անցյալ տարվա սկզբին և ներկայացվել լայն քննարկման։ Հանձնաժողովը նախապես դիմել էր բոլոր բուհերին գործող կարգավորումների վերաբերյալ մասնագիտական կարծիք տալու խնդրանքով, որպեսզի ներառվի նախագծում։ Բացի դրանից, նախագիծը շրջանառվել է պետական բոլոր մարմիններում ու ներկայացվել առևտրաարդյունաբերական պալատին, գործարարների միություններին ու ՀԿ–ներին, այլ կազմակերպություններին, զետեղվել համացանցում։ 

թեգերը:
տնտեսություն, կրթություն, Օրենք, բուհ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ