02:21 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Ընտրությունների առաջարկով Փաշինյանը փորձում էր շեղել օրակարգն իր հրաժարականի պահանջից

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
114 0 0
© Sputnik

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ներքաղաքական զարգացումներին, Ռոբերտ Քոչարյանի` մեծ քաղաքականություն վերադառնալուն, արտահերթ ընտրությունների հեռանկարին և Հայրենիքի փրկության շարժման մարտավարությանը։

Վիգեն Հակոբյանի դիտարկմամբ` արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկը Նիկոլ Փաշինյանի հակաքայլն էր ընդդեմ այն ալիքի ու պահանջների, որոնք հնչում էին թե՛ քաղաքական էլիտայի, թե զանգվածների կողմից։ Այսինքն` Փաշինյանի հրաժարականի պահանջը շատ հստակ էր, ու երբ տեղի ունեցավ Փաշինյանի և նախագահ Սարգսյանի հանդիպումը, դրանից հետո վարչապետը հանդես եկավ հակաքայլով` արտահերթ ընտրություններ ու քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու նախաձեռնությամբ։ 

«Դա ընդամենը փորձ էր քաղաքական օրակարգը շեղել հրաժարականի պահանջից, այսինքն` ձևավորել նոր օրակարգ, որպեսզի քաղաքական դաշտը, հասարակության ակտիվ զանգվածը, որոշում ընդունող խմբերը զբաղվեն այդ հարցով։ Գուցե նա հույս ուներ, որ ընդդիմության ներսում կառաջանան տարաձայնություններ խնդրո առարկայի շուրջ, բայց ամենակարևորը` օրակարգն իր հրաժարականի պահանջից շեղելն էր»,– նշեց քաղտեխնոլոգը։ 

Հակոբյանի կարծիքով` եթե նույնիսկ համարենք, որ ընդդիմությանը չի հաջողվում զանգվածին ինչ–ինչ պատճառներով հանել փողոց, դա դեռ չի նշանակում, որ Նիկոլ Փաշինյանն ունի բավականին լուրջ զանգված։ Նրա խոսքով` վարչապետը ժամանակի հետ սկսեց հասկանալ, որ վարչական ռեսուրսը, նույնիսկ իր ղեկավարած կուսակցությունը չի ծածկում ամբողջ հանրապետությունը։ 

ՄԻՊ ներկայացուցիչներն առանձնազրույցներ են ունեցել Հայաստան վերադարձած 5 գերիների հետ

Քաղտեխնոլոգի գնահատմամբ` արտահերթ ընտրություններից հրաժարվելու Փաշինյանի վերջնական որոշումը ծագեց այն ժամանակ, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն իր համար անսպասելի կերպով հայտարարեց, որ մասնակցելու է այդ ընտրություններին և հաղթելու է վարչապետին։ Ըստ Հակոբյանի` նշված հանգամանքը դուրս էր Նիկոլ Փաշինյանի հաշվարկներից։  

թեմա:
Sputnik զրույց (240)
թեգերը:
Ազգային ժողովի ընտրություններ, Ռոբերտ Քոչարյան, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Իշխանություն, ընդդիմություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ