11:04 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տեսանյութեր

Փետրվարի 13-ի երկրաշարժը բացահայտեց 1988-ից հետո չլուծված բազմաթիվ խնդիրներ. Փամբուխչյան

Ստանալ կարճ հղումը
159 0 0
© Sputnik

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը բացահայտեց, որ 1988թ–ին հզոր երկրաշարժ վերապրած պետությունը ավելի քան 30 տարի անց էլ դեռ իրազեկված ու պաշտպանված չէ։ ԱԻՆ փոխնարարարը Sputnik Արմենիայի եթերում ներկայացրել է բացահայտված խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները։

ԵՐԵՎԱՆ, 15 փետրվարի - Sputnik. Հայաստանում առաջիկայում կարող է ստեղծվել այլընտրանքային կապի տարբերակ` նախատեսված հատուկ արտակարգ իրավիճակների համար։

Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնեց Արտակարգ իրավիճակների նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը` մեկնաբանելով փետրվարի 13-ի երկրաշարժից Հայաստանի բջջային ու ֆիքսված կապի համակարգերում առաջացած խափանումը։

«Կառավարությունում այսօր տեղի է ունեցել նման քննարկում կապի մեր 3 օպերատորների հետ։ Մանրամասների ու պայանավորվածությունների մասին առայժմ տեղեկություն չունեմ։ Բայց, այո, այդ խնդիրը մենք էլ երկրաշարժի օրը զգացինք, և արդեն մտածում ենք ստեղծել ինչ–որ այլընտրանքային կապ, որը կկարողանա ապահովել կապ այդպիսի իրավիճակներում գոնե այնպիսի կարևոր համակարգերի հետ, ինչպիսին է, օրինակ, շտապօգնությունը և այլն»,– ասաց նա։

Փետրվարի 13-ին տեղի ունեցած երկրաշարժը, Արմեն Փամբուխչյանի դիտարկմամբ, բացահայտեց մեկ այլ իրողություն ևս. 1988թ–ին հզոր երկրաշարժ վերապրած պետությունը ավելի քան 30 տարի անց էլ դեռ իրազեկված ու պատրաստ չէ երկրաշարժերի դեպքում իր անելիքներին։

Բացը լրացնելու համար, Արմեն Փաբուխչյանի խոսքով, ԱԻՆ–ում արդեն քննարկվում է կրթական ծրագրերում քաղպաշտպանության դասաժամեր ավելացնելու ծրագիրը։ Իսկ մինչ դպրոցական ծրագրերը ցանկալի արդյունք կտան, ԱԻՆ–ը մտադիր է նաև իրազեկման այլ արշավներ ևս իրականացնել։

«Նախարարությունը հետռուստատեսությամբ, նախարարության կայքում լայն իրազեկումներ պետք է իրականացնի փոքր տեսաշարերի, անիմացիոն հոլովակների տեսքով, որոնք մատչելի, ընկալելի կերպով կներկայացնեն բնակչության անելիքները` երկրաշարժի կամ այլ արտակարգ իրավիճակների դեպքում»,– ասա Փամբուխչյանը։

Երևանում ուժեղ երկրաշարժ չի սպասվում. ԱԻՆ–ը կրկին հերքում է լուրերը

Անդրադառնալով համացանցում այս օրերին լայնորեն տարածվող երկրաշարժ կանխորոշող տագնապալի գրառումներին` ԱԻ փոխնախարարը բնակչությանը հորդորում է չավատալ նմանօրինակ լուրերի ու սպասել պաշտոնական տեղեկատվությանը։

Հարցին, թե որքանով էր Արարատի մարզի տարածքում փետրվարի 13-ին գրանցված երկրաշարժը կապված փետրվարի 5-ին Գեղարքունիքում տեղի ունեցած երկրաշարժի հետ, Փամբուխչյանը պատասխանեց. «Մասնագետները դեռ ուսումնասիրում են։ Որքանով ես տեղյակ եմ` որշակի փոխկապակցվածություն կա։ Ամեն դեպքում ցանկացած երկրաշարժ, որ տեղի է ունենում ՀՀ տարածքում կամ դրանից դուրս, մեր սեյսմիկ ծառայությունը դա պարտադիր ուսումնասիրում է, որովհետև իրենք նախկինում տեղի ունեցած երկրաշարժերի համեմատության արդյունքում որոշակի վերլուծություններ են անում ու կարողանոմ են ինչ–որ պատկեր ստեղծել ապագայում սպասվող երկրաշարժերի հավանականության մասին։ Բայց դե, երկրաշարժը միանշանակ չի լինում կանխատեսել 100 տոկոսով կամ բացառել 100 տոկոսով»։

Հիշեցնենք` փետրվարի 13-ին` ժամը 15:29-ին, Երևան քաղաքից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 6-7 բալ:
Երկրաշարժը 5-6 բալ ուժգնությամբ զգացվել էր Երևանում, 3-4 բալ ուժգնությամբ` Արագածոտնի, Արարատի, Շիրակի, Արմավիրի, Վայոց Ձորի մարզերում:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ավելի քան 3000 տարաբնույթ ահազանգ է ստացել։ Երկրաշարժից հետո փլուզումների վերաբերյալ ստացված և հաստատված ահազանգերից համեմատաբար զգալի վնասներ են գրանցվել Երևանի Այվազովսկու փողոցում, որտեղ մեկհարկանի շինության պատից՝ 9 քմ, տանիքից՝ 7 քմ հատված է փլուզվել, Սմբատ Զորավարի փողոցում շենքի պատից 2 քմ է փլուզվել:

Երկրաշարժից անմիջապես հետո Երևանում ու որոշ մարզերում խափանվել էր բջջային ու ֆիքսված կապը։ Խուճապի մատնված քաղաքացիները շուրջ 2-3 ժամ անընդմեջ չէին կարողանում կապ հաստատել միմյանց ու պետական կառույցների հետ։

Ըստ թեմայի

Նոր տվյալներ երկրաշարժի հետևանքների մասին. կոտրվածքներով հիվանդանոց է դիմել 2 քաղաքացի
Ինչ վիճակում են երկրաշարժի օրը հոսպիտալացված հղի կանայք
Երկրաշարժի հետքերը Երևանի դպրոցներում և մանկապարտեզներում. ծնողները կարող են հանգիստ լինել
թեգերը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), Արմեն Փամբուխչյան, Երկրաշարժ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ