20:22 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տեսանյութեր

Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի. Փաշինյան

Ստանալ կարճ հղումը
75 0 0

Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքում այս տարի նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Շիրակի մարզ այցելության ժամանակ մարզի ղեկավարությունը ներկայացրել է 2020թ-ի արդյունքները:

«Ճանապարհին ես անընդհատ հիշում էի մեր կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Այդ կարգախոսը, որը որդեգրել ենք դեռևս ճգնաժամի նախընթաց շրջանում, հիմա առավել արդիական է հնչում բառիս բուն և փոխաբերական իմաստով: Եվ խնդիրը պետք է այսպես ձևակերպենք՝ Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի: Պետք է ուրախությամբ արձանագրել, որ Գյումրին նորովի կառուցելու գործընթացը սկսվել էր, արդեն շարունակվում է: Եվ սա շատ լավ դինամիկա է, օրինակ է, որը մենք կարող ենք շարունակել»,- քննարկման ժամանակ ասել է Փաշինյանը:

Ինչպես հայղորդում է կառավարության պաշտոնական կայքը, վարչապետին մասնավորապես զեկուցվել է, որ 2020 թվականին, պայմանավորված կորոնավիրուսի համավարակով և պատերազմով, մարզում նախատեսված ծրագրերն իրականացվել են 80-90 տոկոսով: Նախորդ տարի մարզում կյանքի են կոչվել 3,3 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր` համայնքներում ենթակառուցվածքների զարգացման ու բարելավման նպատակով: Համայնքների կողմից այս տարվա համար արդեն ներկայացվել է 62 սուբվենցիոն ծրագրերի հայտ 4,4 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:

«Իմ ուզած մարդկանց եմ նշանակել». ովքե՞ր են աշխատելու Շիրակի նորանշանակ մարզպետի հետ

Վարչապետը նշել է, որ ներդրումային ծրագրերի խրախուսման նպատակով կառավարությունը պատրաստ կլինի նաև ներդրողներին աջակցել ենթակառուցվածքների` ասֆալտապատման, գազի, ջրի ցանցերի կառուցման աշխատանքներում: «Այսպիսով մենք պետք է խրախուսենք կապիտալ ներդրումները, որոնք իրենց հետ կբերեն տնտեսական արդյունք ու նոր աշխատատեղեր»,- ասել է Փաշինյանը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում աշխատանքների ընթացքին` մարզպետ Հովհաննես Հարությունյանը նշել է, որ մարզում առկա 78 հազար հեկտար վարելահողերից նախորդ տարի մշակվել է 47 հազար հեկտարը:

Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ հայտնել է, որ քաղաք է ներկրվելու շուրջ 70 ժամանակակից ավտոբուս, քաղաքում տեղադրվելու են ֆոտովոլտային պանելներ:

Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ այս տարի կբարելավվի նաև քաղաքի լուսավորության ցանցը: Աշխատանքներ են տարվում 24-ժամյա ջրամատակարարում ապահովելու նպատակով:

Գյումրիում հիմնանորոգվում են նաև կանգառները, լիարժեք լուծվել է սանմաքրման խնդիրը. քաղաքն ապահովված է անհրաժեշտ տեխնիկայով: Միաժամանակ, աշխատանքներ են տարվում «Բարեկամության» այգին հիմնանորոգելու ուղղությամբ, որն ունենալու է 7,2 հեկտար տարածք:

Անդրադառնալով Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին` պատասխանատուները զեկուցել են, որ այս տարվա ընթացքում նոր թափով կիրականացվեն Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինաշխատանքները:

Վարչապետ Փաշինյանին Շիրակի մարզ այցի ժամանակ ուղեկցել են ու խնդիրների քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը:

Ըստ թեմայի

Գյումրի-Երևան գնացքը հարվածել է գծերի վրա հայտնված մեքենային. վարորդը հիվանդանոցում է
Պետական դավաճանության կասկածանքով Արցախի դատախազությունում քրեական գործ է հարուցվել
Գերիների ծնողներին տեղեկացրել են` ինչ փուլում է գործընթացը. Նազելի Բաղդասարյան
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Շիրակի մարզ, Գյումրի

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ