11:05 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.99
  • GBP735.39
  • EUR636.45
  • RUB7.14
Տեսանյութեր

Եղեգնաձորի ոստիկաններն Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել մեքենայում

Ստանալ կարճ հղումը
14501

Տղամարդկանցից մեկն ասել է, որ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։

Եղեգնաձորի բաժնի պարեկապահակետային ծառայության ոստիկանները փետրվարի լույս 13-ի գիշերը Երևան-Մեղրի ճանապարհի Արենու խաչմերուկ կոչվող հատվածից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և տեղափոխելու կասկածանքով, մեքենայով հանդերձ բաժին բերման են ենթարկել 47 և 55 տարեկան երկու տղամարդու։

ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ ավտոմեքենայի բեռնախցիկից ու սրահից հայտնաբերվել են մետաղական տարաներով գնդացրի 1309 փամփուշտ և պահածոյացված սննդի 240 տարա, որոնք նախատեսված էին պաշտպանության նախարարության կարիքների համար։

Վարդենիսի ոստիկաններն Արցախից բերված զենք-զինամթերք են հայտնաբերել․ տեսանյութ

Տղամարդկանցից կրտսերի հայտնածով՝ զինամթերքն ու պահածոները ձեռք են բերել նախորդ տարվա հոկտեմբերին՝ Արցախում մարտական գործողություններին մասնակցելիս ու պահել մի շինության մեջ։

Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։

Շատերը չեն հանձնել իրենց զենք–զինամթերքը. ՊՆ–ն դիմել է ռազմաճակատից վերադարձածներին

Ըստ թեմայի

Սակրավորներն Արցախում աշխատանքները տեղափոխում են դեպի անտառներ, դաշտավայրեր ու լեռներ
Հայաստանի չզինված ուժեր, կամ արժե՞ արդյոք զենք բաժանել սահմանամերձ գյուղերի բնակիչներին
Ռազմական ծախսերը պարտքո՞վ են արել. ինչու է աճում պետական պարտքն ըստ տնտեսագետի
թեգերը:
Պատերազմ, Ոստիկանություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ