02:08 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Երկիրը գտնվում է ֆորսմաժորային վիճակում, մոտ ենք պետականությունը կորցնելուն. Հովհաննիսյան 

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (240)
125 0 0
© Sputnik

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում խոսել է ներքաղաքական զարգացումների, ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահների վերջին հարցազրույցների մասին, անդրադարձել ՀՀ իշխանության և ընդդիմության վարքագծին։

ԱԺ նախկին պատգամավոր (ԲՀԿ) Վահե Հովհաննիսյանի դիտարկմամբ` մեր երկիրը գտնվում է ֆորսմաժորային վիճակում, մոտ ենք պետականությունը կորցնելուն, և եթե Արցախում արդեն իսկ կորցրել ենք այն, ապա Հայաստանում դեռ ունենք հարաբերական պետականություն, որը շատ հանգիստ, մեր աչքի առջև, կարող է կորչել։ 

«Մեր պետական մեքենան ենթարկվել է աղետի, հետևաբար մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի աղետից դուրս գալու ճանապարհներ գտնել։ Վերջին երկուսուկես տարում իրականացվել է ծայրահեղ սխալ քաղաքականություն թե՛ ներքին, թե՛ արտաքին, որի հանրագումարը մեզ բերել է պատմական աղետի։ Մենք կարող էինք խուսափել պատերազմից, չկրել խայտառակ պարտություն, մեզ 44 օր խաբել են, պատրությունից հետո իշխանությունները պետք է հրաժարական տային, բայց չարեցին»,–նշեց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամը։

Նրա կարծիքով` 2018–ին հանրային ընդվզումն ինքնին բնական էր, որովհետև նախկինում եղել է անարդարությունների, սոցիալական դժգոհությունների մեծ էներգիա, և դա մի օր պայթեց փողոցում։

«Եթե 2020թ․-ին ես իշխանության լինեի, պատերազմ չէր սկսվի». Ռոբերտ Քոչարյան

Նախկին պատգամավորի խոսքով` ժողովուրդը փողոցից իշխանության բերեց փորձ և գրագիտություն չունեցող լիդերի, բայց պետությունը չուներ այն ինստիտուտները, որոնք կհավասարակշռեին իրավիճակը և կբռնեին լիդերի ձեռքը կոպտագույն սխալներ անելիս։

Նրա համոզմամբ`ստեղծված իրավիճակում մեզ անհրաժեշտ է ուժեղ ձեռք, որը կկատարի կոնսոլիդացնող գործառույթ, և այդ ուժեղ ձեռքն ըստ էության կարող է լինել հենց հասարակությունը։

«Շուշիի անկումն ուզում էին գցեին Սեյրան Օհանյանի ջեբը». Սերժ Սարգսյան

թեմա:
Sputnik զրույց (240)

Ըստ թեմայի

Եթե առանց կապիտուլյանտի ընտրություններ լինեն, ակտիվորեն մասնակցելու ենք. Սերժ Սարգսյան
Ռոբերտ Քոչարյանի միակ հաղթաթուղթը Նիկոլ Փաշինյանն է. քաղաքագետ
Էդմոն Մարուքյանը հաստատեց Սերժ Սարգսյանի հնչեցրած տեսակետները
թեգերը:
Հայաստան, Պատերազմ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ