12:31 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

«Իշխանությունը Նիկոլին հանձնելու մեղադրանքն անբարոյականություն է». Շարմազանով

Ստանալ կարճ հղումը
23610
© Sputnik

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը Sputnik Արմենիային տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ինքը իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանն, այլ Կարեն Կարապետյանին:

Բոլոր այն մեղադրանքները, թե Սերժ Սարգսյանն իշխանությունն իբր հանձնել է Նիկոլին, անբարոյականություն են: Sputnik Արմենիայի եթերում նման գնահատական տվեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցում հնչեցրած միտքը, թե ինքը իշխանությունը հանձնել է ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ Կարեն Կարապետյանին: Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ այդ պնդումները որևէ հիմք չունեն և ներկայացրեց 2918թ-ի իշխանափոխությանը նախորդած իրադարձությունների ժամանակագրությունը: 

«Ապրիլի 12-ին հեռուստաընկերություններից մեկի եթերում այն ժամանակվա վարչապետ, ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանը հարցազրույցում հայտնեց, որ ինքը գործադիր մարմնին առաջարկելու է ամսի 17-ին վարչապետ ընտրել Սերժ Սարգսյանին: Հաջորդ օրը գործադիր մարմնի նիստում պարոն Կարապետյանը Սերժ Սարգսյանին առաջարկեց ՀՀ վարչապետի պաշտոնում: Ապրիլի 14-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ ՀՀԿ խորհրդի նիստը, որտեղ ևս հարգելի պարոն Կարապետյանն առաջարկեց ու հիմնավորեց, թե ինչու է ճիշտ Սերժ Սարգսյանի առաջադրումը»,-ասաց Շարմազանովը:

«Ես այդ մարդուն ֆիզիկապես տեսել եմ 3 անգամ». Սերժ Սարգսյանը` Նիկոլ Փաշինյանի մասին

Այս որոշումն, ըստ նրա, պայմանավորված էր մի շարք գործոններով, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի բանակցային գործընթացի`այդ պահի վիճակով:

«Բանակցային գործընթացը մտել էր մի փուլ, որտեղ կար անվտանգային շատ լուրջ մարտահրավերներ, և գլխավոր բանակցողի փոփոխությունը շահեկան չէր կարող լինել Հայաստանի համար»,- ասաց նա:

Ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովը Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրեց Հայաստանի արդեն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի առաջարկով:

Շարմազանովը հիշում է, որ ինչպես այդ, այնպես էլ հաջորդ օրը՝ ապրիլի 18-ին, ՀՀ քաղաքացիների շրջանում իշխող քաղաքական ուժի այս որոշումը որևէ լուրջ դիմադրության չարժանացավ: Բայց ապրիլի 20-22-ը փողոցային պայքարն ավելի բազմամարդ դարձավ: Եվ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ըստ Շարմազանովի՝ երրորդ նախագահի որոշումը պայմանավորված էր հնարավոր բախումները կանխելու մտահոգությամբ:

Սերժ Սարգսյանը 3 անգամ խմբագրել է իր հրաժարականի տեքստը

«Հաջորդ օրը ապրիլի 24-ն էր, մենք չէինք կարող թույլ տալ, որ ապրիլի 24-ի նախաշեմին Հայաստանում բախումներ լինեին: Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Մեկ օր առաջ կուսակցության Գործադիր մարմինը հանդիպեց Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի հետ, և այնտեղ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ (այն, որ առանձին Կարեն Կարապետյանին առաջարկել էր, դա իրենց երկուսի առանձին խոսակցությունն է, ես ո՛չ կարող եմ փաստել, ո՛չ կարող եմ չփաստել) բոլորիս ասաց, որ ինքը հրաժարական է տվել, որպեսզի բախումներ չլինեն, բայց վարչապետի պաշտոնում ինքը տեսնում է Կարեն Կարապետյանին, և Կարեն Կարապետյանն էլ ընդունել է վարչապետ դառնալու առաջարկը»,- պատմեց Շարմազանովը՝ հավելելով, որ նույն օրը Սերժ Սարգսյանն ասել է, որ պատրաստ է հրաժարվել անգամ կուսակցության նախագահի պաշտոնից՝ հօգուտ Կարապետյանի, եթե դա անհրաժեշտ լինի:

Շարմազանովի խոսքով` հաջորդ օրը Սերժ Սարգսյանի այդ առաջարկը ներկայացվում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությանն ու այնտեղ ևս հավանության արժանանում:

«Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ասաց՝ կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Եթե հեղափոխության առաջին փուլում ասում էր՝ ով ուզում է լինի վարչապետ, միայն թե Սերժ Սարգսյանը չլինի, ապա Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սորոսագրանտային ուժերը, որոնք ծրագրել էին այս գունավոր հեղափոխությունը, սկսեցին հեղափոխության երկրորդ փուլը՝ շանտաժի ենթարկելով Հայաստանն ու ասելով՝ կա՛մ ես կլինեմ ՀՀ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա»,-ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, ապա Էդուարդ Շարմազանովի տպավորությամբ` նա ինքն է չառաջադրվելու որոշում կայացրել՝ բախումներից խուսափելու համար:

Արդյունքում Կարեն Կարապետյանը մայիսի 1-ին չառաջադրվեց, թեև, Շարմազանովի խոսքով, ՀՀԿ ֆրակցիան պատրաստ էր նրա թեկնածությանը կողմ քվեարկելու: Ըստ Շարմազանովի՝ ապրիլի վերջին Կարեն Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ևս մեկ հանդիպում ունեցան խմբակցության անդամների հետ, որի ժամանակ հայտարարվեց, որ Կարեն Կարապետյանը չի առաջադրվում:

Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունը՝ բացառությամբ մեկ պատգամավորի, որը չմասնակցեց քվեարկությանը, դեմ քվեարկեց Փաշինյանի թեկնածությանը: Դեմ քվեարկողներից մեկն էլ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանն էր, որը հետագայում լքեց հարազատ կուսակցությունը:
ԱԺ ՀՅԴ և ԲՀԿ խմբակցությունները մայիսի 1-ի նիստում պաշտպանեցին Փաշինյանի թեկնածությունը:

Նշենք, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը միանշանակ չի ընդունվել թե՛ փորձագետների, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական լայն շրջանակների կողմից:

Այն հայտարարությունը, թե 2018 թվականին վարչապետի պաշտոնը լքելիս` ինքն իշխանությունը փոխանցել էր ոչ թե Փաշինյանին, այլ այդ պահի դրությամբ առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին, ոմանք մեկնաբանեցին որպես պատասխանատվությունը ուրիշների վրա բարդելու փորձ։

Ըստ թեմայի

Սերժ Սարգսյանը չի բացառում, որ 5 մլրդ դոլարի առաջարկն արվել է նաև Նիկոլ Փաշինյանին
«Ալիևը հոգեպես բավարարված չէ, նա գիտի, թե ում է հաղթել». Սերժ Սարգսյան
«Էս ի՞նչ շնորհք ա»․ Սերժ Սարգսյանը՝ իր և իր ընտանիքի դեմ հարուցված քրգործերի մասին
թեգերը:
Կարեն Կարապետյան, Էդուարդ Շարմազանով, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ