01:31 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Եթե անվտանգության երաշխիքներ լինեն, կվերադառնանք Բերձոր. դպրոցի նախկին տնօրեն

Ստանալ կարճ հղումը
Իրականում / Օրացույց (672)
48 0 0
© Sputnik

Բերձորի հանրակրթական դպրոցի նախկին տնօրեն Արմեն Մովսիսյանը Sputnik Արմենիայի «Օրացույց» հաղորդման շրջանակում անդրադարձել է Արցախին հարակից տարածքներում ժամանակին իրականացված բնակեցման աշխատանքներին։ 

Արմեն Մովսիսյանը գործընթացը բաժանեց մի քանի փուլի։ Ըստ նրա` եղել են ժամանակաշրջաններ, երբ բնակեցման աշխատանքներն իրականացվել են անբավարար չափով, եղել են նաև ժամանակներ, երբ կատարվել է բավականին լավ, երբեմն նույնիսկ գերազանց աշխատանք։ Մովսիսյանի գնահատմամբ` գործընթացն ընդհանուր առմամբ կախված է եղել երկրի ընդհանուր տնտեսական ու քաղաքական իրավիճակից։ 

«20-25 տարվա ընթացքում միայն Բերձորի շրջանում կառուցվել է 58 հանրակրթական դպրոց։ Երբ նշանակվեցի տնօրեն, իմ առաջին խնդիրն աշխատանքների կանոնակարգումն էր։ Դպրոցը կառուցվեց երկու տարում, և դրան զուգահեռ սկսվեց դպրոցաշինությունն ամբողջ տարածքում։ Շրջանի ղեկավար Ալեքսան Հակոբյանը քաջ գիտակցում էր թե՛ ուսուցչի դերը, թե՛ կրթության դերը, բայց ամեն ինչ արվում էր դժվարությամբ. խնդիրը հիմնականում վերաբերում էր աշխատանքների ծավալների բավարարությանը»,– նշեց Բերձորի հանրակրթական դպրոցի նախկին տնօրենը։

Մովսիսյանի փոխանցմամբ` վաղ շրջանում իրականացվում էր մի քանի ծրագիր, մարդկանց հատկացվում էին մեծ հողատարածքներ, բնակության համար ստեղծվում էին փոքրիշատե նորմալ պայմաններ, խրախուսվում էին հատկապես ուսուցիչները, որոնք կազմում էին պետաշխատողների զգալի մասը։ Կար մեծ ոգևորություն, ինչh օգնում էր հաղթահարել բոլոր դժվարությունները։

Մովսիսյանի տեղեկացմամբ` պատերազմից հետո այդ տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, և իրենց բնականաբար թույլ չեն տալիս վերադառնալ Բերձոր։ Մովսիսյանը Հայաստանում ստեղծել է հասարակական կազմակերպություն և աջակիցների հետ փորձում է օգնել բերձորցիներն, ովքեր թողել են իրենց տունն ու ունեցվածքը և եկել Հայաստան։ Ըստ նրա` եթե լինեն անվտանգության երաշխիքներ, ապա իրենք կվերադառնան Բերձոր։

«Հայրիկն ինձ ուզում էր հարսի շորով տեսնել` չհասցրեց». հետպատերազմյան հարսանիքներն Արցախում

թեմա:
Իրականում / Օրացույց (672)

Ըստ թեմայի

Արցախը ծանր վիրավոր է, բայց ողջ է. Բաբայանն ասել է` որն է իշխանության գերակա ուղղությունը
Ծրագրեր են սկսվել Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչների համար
«Լաչինի միջանցքը» Վանաձորում, կամ շուկայում ամեն սանտիմետրի համար այլևս ոչ ոք չի պայքարում
թեգերը:
տեղահանված, Արցախ, Բերձոր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ