22:15 04 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD524.98
  • GBP731.19
  • EUR631.71
  • RUB7.11
Տեսանյութեր

Արցախում խաղաղապահների պատվաստումը «Սպուտնիկ-V»-ի երկրորդ բաղադրիչով ավարտվել է

Ստանալ կարճ հղումը
22 0 0

Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով` ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բոլոր դիտորդական կետերում, բժիշկների արտագնա բրիգադների կողմից։

Արցախում ավարտվել է ռուսական խաղաղապահ զորակազմի պատվաստումը «Սպուտնիկ-V» պատվաստուկի երկրորդ բաղադրիչով։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ժամանակացույցի համապատասխան` պատվաստվել է ավելի քան 1900 ռուս զինծառայող:

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն առաջինը ստացել են ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության ներկայացուցիչները, ինչպես նաև հատուկ նշանակության բժշկական ջոկատների զինծառայողները», - նշված է հաղորդագրության մեջ:

Պատվաստումն իրականացվել է կամավոր հիմունքներով ինչպես տեղակայված շարժական դաշտային հոսպիտալում, այնպես էլ բժիշկների արտագնա բրիգադների կողմից բոլոր դիտորդական կետերում, ուր պատվաստանյութը հասցվել է հատուկ թերմոկոնտեյներներում, որոնք ապահովել են դրա անվնաս տեղափոխումը:

Հիշեցնենք` 2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը տեղակայմանը զուգահեռ դուրս են բերվում հայկական զինված ուժերը։ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է 5 տարի ժամկետով` 5 տարվա ժամանակահատվածով ավտոմատ երկարաձգմամբ, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի այդ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են

Ըստ թեմայի

Իտալացի գիտնականները դրական եզրակացություն են տվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ
Եվրոպան հանկարծ սկսեց վստահել «Սպուտնիկ V»-ին
Հայաստանյան արտադրողները կարող են ներգրավվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության մեջ
Բրյուսելը Եվրամիությունում «Սպուտնիկ V»-ն գրանցելու հայտ է ստացել
թեգերը:
Արցախ, խաղաղապահ, պատվաստումներ, Սպուտնիկ V

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ