02:56 23 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.24
  • GBP726.17
  • EUR628.99
  • RUB6.86
Տեսանյութեր

«Առատաձեռն» ձմեռ. Ասիան և Եվրոպան պատվել են ձնով, բայց ամենավատն ԱՄՆ–ի վիճակն է. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
82 0 0

Տեսանյութում երևում է, թե առատ ձյունը ինչ վտանգներ է հասցրել աշխարհի տարբեր ու իրարից բավականին հեռու անկյուններում։ Այն նաև գեղեցիկ է։

Այս ձմեռը ձնառատ էր ոչ միայն Ռուսաստանում, այլ անգամ Սաուդյան Արաբիայում, Եգիպտոսում և Իսրայելում։ Սառել է Բալթիկ ծովի ափը։

Ամենածանրը ԱՄՆ-ի բնակիչների վիճակն է, որտեղ վատ եղանակի պատճառով միլիոնավոր մարդիկ մնացել են առանց ջրի և էլեկտրականության, ավելի քան 40 մարդ մահացել է: Ավելին, արկտիկական սառնամանիքները, որոնք անցյալ շաբաթ ռեկորդ էին սահմանել, հանգեցրել են 14 նահանգներում էլեկտրաէներգիայի մատակարարման լայնածավալ խափանումների:

Էներգետիկ կոլապսը պայմանավորված էր ոչ միայն եղանակային պայմաններով, այլև նրանով, որ քաղաքացիները տներում էլեկտրատաքացուցիչներն օգտագործում են ամբողջ հզորությամբ, և համակարգը չի դիմացել: Արդյունքում` Օրեգոնի նահանգում առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 230 000 մարդ, Կենտուկիում ՝ գրեթե 145 000, Լուիզիանայում ՝ ավելի քան 115 000, Արևմտյան Վիրջինիայում ՝ գրեթե 100 000, իսկ Տեխասում ՝ 4,3 մլն սպառող: Բացի այդ պայթել են ջրատար խողովակները և հեղեղել բնակելի տները։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Տեխասում ձյան տեղումների և անոմալ ցրտերի պատճառով տեղի ունեցող տարերային աղետի մասին: Նա կարգադրել է աջակցել սաստիկ ձնաբքերից տուժածներին։

Ըստ թեմայի

Շուտով արև կլինի. եղանակի տեսություն
Ինչպես է Գոհար Ավետիսյանի տատը նրան ուղարկում հավաբուն` ձու բերելու. զվարճալի տեսանյութ
թեգերը:
Լույս, բուք, ձյուն, ԱՄՆ, Ասիա, Եվրոպա

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ