16:14 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Տեսանյութեր

Կցորդիչով հսկայական մեքենան կողաշրջվել է Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
126 0 0

Տեսանյութում երևում է ինչպես է կողաշրջված մեքենան փակել երթևեկության համար սահմանված ուղիներից մեկն ամբողջությամբ։

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտը» տեղեկացնում է, որ Մ-4, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 49-րդ կիլոմետրի վրա (Հրազդան քաղաքի մոտ) տեղի է ունեցել կցորդիչով տրանսպորտային միջոցի վթար։ Դեպարտամենտը տեղեկությունը հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում և նաև տեսանյութ տեղադրել։

Վթարի հետևանքով որոշակի խոչընդոտներ են առաջացել երթևեկության համար։ Տեսանյութում երևում է` ինչպես է հսկայական մեքենան կողաշրջվել` փակելով երթևեկության համար սահմանված ուղիներից մեկն ամբողջությամբ։ Դեպարտամենտը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները։

Նշենք, որ արտակարգ իրավիճակների նախարարությունն էլ իր հերթին հայտնում է, որ եղանակի պատճառով ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Չայնի ոլորոններում» բուք է գրանցվել։

Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։

Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։
Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։

թեգերը:
Իջևան, Սևան, Երևան, ավտոմեքենա, ավտովթար, Ճանապարհային ոստիկանություն(ՃՈ), Ճանապարհ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ