14:05 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տեսանյութեր

Թբիլիսիում ձերբակալվել է ընդդիմության առաջնորդը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
33 0 0

Վրացի ուժայինները հատուկ գործողություն են իրականացրել «Միասնական ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության շենքում։

Վրացական ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան այսօր` փետրվարի 23–ին, ձերբակալվել է ուժայինների հատուկ գործողության արդյունքում։

Ինչպես հայտնում է Sputnik Վրաստանը, ՄԱՇ-ի շենքն ամբողջությամբ զբաղեցրել են հատուկ նշանակության ջոկատները։ Տարածքում հավաքվում էին ընդդիմության կողմնակիցները։

Դատելով համացանցում տարածված կադրերից՝ ընդդիմադիրները փորձել են բարիկադներ կազմել պահարանով և սեղանով՝ խոչընդոտելու հատուկ նշանակության ուժերի ներխուժմանը։

Նշվում է, որ ուժայինները գրոհի ընթացքում արցունքաբեր գազ են օգտագործել։

«Պայքարը ձերբակալությամբ չի ավարտվում, այլ միայն սկսվում է։ Ինչ էլ նրանք անեն՝ մենք պայքարելու ենք մինչև արյան վերջին կաթիլը»,-ասել է «Եվրոպական Վրաստան» կուսակցության առաջնորդ Գիգի Ուգուլավան։

Թբիլիսին կօգնի՞ հայկական հուշարձանների հարցով. Դումանյանն ընդունել է Վրաստանի դեսպանին

«Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահը ներգրավված է 2019թ․-ի հունիսի 20-ին զանգվածային անկարգությունների կազմակերպման գործով։ Մելիան հրաժարվել է վճարել երկրորդ անգամ նշանակված տուգանքը։ Դատախազությունը պահանջել է, որպեսզի նախաքննության ընթացքում նա կալանքի տակ պահվի։ Փետրվարի 17-ին դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։

Ըստ թեմայի

Կռվա-«կախեթ»․ հայ գինեգործները չեն կարողանում ապրանքն արտահանել Վրաստանով
Հայաստանի և Վրաստանի քաղաքացիները կկարողանա՞ն սահմանը հատել ID-քարտերով
Ում է պետք առանց վիզայի Եվրոպա գնալը, երբ Վրաստանը հող է կորցրել. ուժը կորցրած արդարացում
Վրաստանում թալանել են նախկին պատգամավոր Ազեր Սուլեյմանովին
թեգերը:
Ձերբակալություն, առաջնորդ, ընդդիմություն, Վրաստանի Հանրապետություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ