11:43 09 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD525.46
  • GBP726.19
  • EUR626.82
  • RUB7.03
Տեսանյութեր

Բոլոր հաղթանակները սկսվում են պարտությունից. ՀՀ քաղաքացիները՝ ներքաղաքական իրավիճակի մասին

Ստանալ կարճ հղումը
140 0 0

Sputnik Արմենիան հարցում է անցկացրել քաղաքացիների շրջանում` պարզելու նպատակով՝ ինչ լուծում են նրանք տեսնում ստեղծված ներքաղաքական իրավիճակից ու ինչպես են գնահատում ընդդիմության գործողությունները։

Հարցմանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը հակված են այն մտքին, որ ներքաղաքական իրավիճակը կփրկի միասնությունը։ 

«Լուծումները բազմաթիվ են։ Պարզապես վատն այն է, որ մեզ մոտ ոչ մեկը չի մտածում պետականության մասին, ամեն մեկը իր շահով, մանավանդ՝ ընդդիմություն կոչվածը»,-Sputnik Արմենիային ասաց հարցված քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ հայաստանյան ընդդիմադիրներին ընդդիմություն ասելը սխալ է, որովհետև ընդդիմությունն այն է, որ գաղափարական տարաձայնություններ ունի, ոչ թե որ դեմ է գործում ինչ-որ մեկին։ 

Նշենք, որ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո Հայաստանում պարբերաբար հանրահավաքներ են տեղի ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Կարգախոսը մեկն է` «Առանց Նիկոլ Հայաստան»։

Ընդդիմությունը ներկայացրել է վարչապետի միասնական թեկնածուին` Վազգեն Մանուկյանին։

Ընդդիմության ակցիան ավարտվեց, հայտարարվեց հաջորդ հանրահավաքի օրն ու ժամը

Ըստ թեմայի

Ոստիկանությունը բերման է ենթարկում քաղաքացիներին, գցեցին Sputnik Արմենիայի օպերատորին
«Փաշինյանին օր ու արև չենք տալու». Սաղաթելյանը վստահեցնում է` նոր թափ կստանան ակցիաները
«Նիկոլ, ինչի՞ց ես վախենում». Փաշինյանն անխոչընդոտ մտավ կառավարական շենք
Ընդդիմությունը յուրահատուկ ակցիա է անցկացնում. բողոքի ակցիա` ոստիկանների մասնակցությամբ
Երևանի կենտրոնում ոստիկանական մեծաթիվ ուժեր են կուտակվել. լուսանկարներ
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիա իրականացնողներից 51 -ին
թեգերը:
հաղթանակ, Իշխանություն, Հարցում, ընդդիմություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ