15:02 28 փետրվարի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.96
  • GBP736.03
  • EUR640.20
  • RUB7.08
Տեսանյութեր

Արցախից բերել էր ինքնաձիգ, փամփուշտներ ու նռնակ․ տղամարդը ձերբակալվել է

Ստանալ կարճ հղումը
26 0 0

Իրավապահները շարունակում են բացահայտել մարտական դաշտից բերված զենքի ապօրինի կերպով պահման դեպքեր։

ԵՐԵՎԱՆ, 23 փետրվարի - Sputnik. Ձերբակալվել է 55-ամյա տղամարդ, որը Արցախից բերել ու ապօրինի կերպով պահում էր զենք-զինամթերք, տեղեկացնում է ոստիկանությունը։

Փետրվարի 20-ին ոստիկանությունում ստացվել են տվյալներ տղամարդու մասին, նույն օրը իրավապահները նրան հայտնաբերել են Նուբարաշենի խճուղում ու բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին՝ մեքենայով հանդերձ։

Նրա «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի սրահում և բեռնախցիկում հայտնաբերվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգ, ինքնաձիգի փամփշտատուփեր՝ լիցքավորված 5,45 մմ տրամաչափի 120 փամփուշտով, և «Ֆ-1» տիպի նռնակ՝ պայթուցիչով։ Բերման ենթարկվածի խոսքով՝ հայտնաբերվածը բերել էր Արցախից։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել են փորձաքննություններ։

Նշենք, որ իրավապահները շարունակում են բացահայտել մարտական դաշտից բերված զենքի ապօրինի կերպով պահման դեպքեր։ Օրեր առաջ ԱԱԾ-ն հայտնաբերել էր ոստիկանի, որը Արցախի մարտի դաշտից ապօրինի ձեռք էր բերել զենք, տեղափոխել այն Հայաստան և ծրագրում էր վաճառել։

Ըստ թեմայի

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի
Գնդացիրներ, նռնականետներ, ինքնաձիգներ... ԱԱԾ-ն առգրավել է ապօրինի զենք-զինամթերք
Եղեգնաձորի ոստիկաններն Արցախից բերված զինամթերք ու պահածոներ են հայտնաբերել մեքենայում
թեգերը:
տեսանյութ, Ոստիկանություն, Զենք, Արցախ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ