04:00 15 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD519.34
  • GBP715.03
  • EUR620.92
  • RUB6.86
Տեսանյութեր

Մասնավոր նախակրթարանների մեծ մասը կարող է փակվել

Ստանալ կարճ հղումը
26620
© Sputnik

Ի՞նչ կապ կա մասնավոր նախադպրոցական կրթական հաստատությունների և վարչապետի ստորագրած որոշման միջև, ի՞նչ վտանգներ է այն պարունակում։ Թեմայի շուրջ զրուցել ենք «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր անդամներ Արփինե Հակոբյանի և Նելլի Խաչատրյանի հետ։

Վարչապետի` դեկտեմբերի 30-ի որոշումը, որը տարածվում է նաև վճարովի նախդպրոցական կրթություն իրականացնող հաստատությունների վրա, կհանգեցնի ոլորտի էլիտարացման։ Փոքր և միջին հաստատությունները կսնանկանան և ստիպված կլինեն փակվել` իրենց տեղը զիջելով խոշորներին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիա» ՀԿ հիմնադիր անդամ Արփինե Հակոբյանը։

Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Հայաստանում ավելացած արժեքի հարկից ազատված գործարքների շրջանակը չափազանց լայն է, և դրանք պետք է նվազեցնել։ Նվազեցման հարվածի տակ են հայտնվում նաև նախադպրոցական կրթություն իրականացնող հաստատությունները, որոնք մինչև այս ազատված էին ԱԱՀ-ից։

«Կգոյատևեն նրանք, որոնք բավականին բարձր վարձավճարներ են սահմանել։ Բոլորիս է հայտնի՝ եթե մենք ԱԱՀ-ով հարկվելու դեպքում ստիպված լինենք վարձավճարներն անգամ չնչին բարձրացնել, դա պետք է լինի հիմնավորված, իսկ այս դեպքում չկա հիմնավորում, նույն ծառայությունների դիմաց ծնողը 20 տոկոսով ավելի է վճարում»,- ասաց նա։

Որոշման մեջ տեղ գտած հիմնավորումը, թե ոլորտը գերշահույթ է ապահովում, Հակոբյանը թյուրիմացություն է համարում։ Սա այն ոլորտն է, որտեղ պետությունն աջակցության ծրագրեր իրականացնելու փոխարեն հարկերն է ավելացնում։

«Կրթության ոլորտը երբևէ գերշահույթ չի հետապնդել և կարիք ունի պետական աջակցության` սուբսիդավորման կամ այլ աջակցության, մինչդեռ փոխարենը ստանում ենք մեկ ուրիշ հարված»,- նշեց նա։

Նույն ՀԿ հիմնադիր անդամ Նելլի Խաչատրյանը ներկայացրեց իրենց կողմից իրականացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները, ըստ որի` 80 տոկոս դեպքերում մասնավոր հաստատություններ հաճախող երեխաների ծնողներից 2-ն էլ աշխատող են, և, եթե իրենց որոշեն բարձրացնել վարձավճարների չափը, չի բացառվում, որ նրանց մի մասը հրաժարվեն իրենց երեխաներին մասնավոր հաստատություններ տանել։ Այս դեպքում արդեն կծանրաբեռնվեն առանց այն էլ գերծանրաբեռնված պետական նախակրթարանները։

Պատերազմի ժամանակ վնասվել կամ ավերվել է 12 մանկապարտեզ և 71 դպրոց. Արման Թաթոյան

Արփինե Հակոբյանի խոսքով`այս պահին միայն Երևանում 12.000 երեխա սպասում է պետական մանկապարտեզներ հաճախելու իր հերթին, իսկ մասնավոր նախադպրոցական հաստատություններ միջինում 7000-8000 երեխա է հաճախում։ Նախակրթարանների փակման դեպքում այդ 12.000-ին կավելանա նվազագույնը 3500-4000 երեխա։

Նելլի Խաչատրյանը նախակրթարանների մյուս կարևոր առանձնահատկությունը համարում է ժամային առավելությունը։ Ասում է` քանի որ ծառայություն են մատուցում, ամեն ջանք գործադրում են շուկային հարմարվելու համար, ու ի տարբերություն պետական հաստատությունների՝ աշխատում են մինչև 19։00-ն, որ աշխատանքից հետո ծնողը հանգիստ գա և տուն տանի իր երեխային։

Ըստ թեմայի

Չինացի փոքրիկների «քվեստ-փորձությունը». ինչպես են նրանք մանկապարտեզ հաճախում․ տեսանյութ
ՄԱԿ-ը մոտ 2 միլիոն դոլար օգնություն է տրամադրել Հայաստանում ապաստանած արցախցիներին
21 նոր նախակրթարան. սեպտեմբերին ավելի շատ մանուկներ կգնան մանկապարտեզ
թեգերը:
Հայաստան, ԱԱՀ, նախակրթարան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ