14:39 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

«Մեր անունն է հայկական բանակ». ընդդիմությունը միանում է Զինված ուժերին. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)
135 0 0
© Sputnik

Ազատության հրապարակը մարդաշատ է։ Ընդդիմության հանրահավաքին մասնակցում է նաև ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը։

Երևանի Ազատության հրապարակում ընթանում է Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած ընդդիմության հանրահավաքը։ Այն բազմամամրդ է։ Հավաքվածները շարունակում են պահանջել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք իրնեց աջակցությունն են հայտնում ՀՀ ԶՈւ ԳՇ–ին, որն այսօր ևս պահանջել էր վարչապետի և կառավարության հրաժարականը։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը ևս միացել է Ազատության հրապարակում ընթացող Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքին։ Նրա խոսքով՝ ինքն առաջին օրերին չէր մասնակցում Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնած հանրահավաքներին, որովհետև իրեն անհարմար էր զգում բանակի պասիվ դիրքորոշման պատճառով։ Բայց այսօր շատ ուրախ է, որ վերջապես մեր բանակն արթանացավ ու որոշում ընդունեց։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր` փետրվարի 25-ին, պահանջեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ասելով, որ քաղաքական ղեկավարությունը պետությունը տանում է դեպի վտանգավոր սահմանագիծ։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը պաշտոնից հեռացրեց Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հայտարարեց ռազմական հեղաշրջման փորձի մասին և քաղաքացիներին կոչ արեց հավաքվել Հանրապետության Հրապարակում՝ «հեղափոխությունը պաշտպանելու» համար։

Նա հայտնեց նաև, ստորագրել է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից հեռացնելու փաստաթուղթը, որը, սակայն, դեռ չի ստորագրել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

թեմա:
Իրավիճակը Հայաստանում ԶՈւ ԳՇ-ի` վարչապետի հրաժարականի պահանջից հետո (98)

Ըստ թեմայի

Փաշինյանի նոր հրամանով բարձրաստիճան զինվորականներ են ձերբակալվելու․ Սաղաթելյան
Ինչ հիմարներ պետք է լինեն, որ զինվորականների փորձեն ձերբակալել․ Խաչատուրով
Նիկոլ Փաշինյանը հրաման տվեց բոլոր զինվորներին, սպաներին, գեներալներին
թեգերը:
Յուրի Խաչատուրով, Հայրենիքի փրկության շարժում, ընդդիմություն, Հրաժարական, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Բանակ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ