14:32 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

«Իսկանդերի» մասին Փաշինյանի հայտարարությունը ճեղքեց Հայաստանը․ ի՞նչ են ասում Ռուսաստանում

Ստանալ կարճ հղումը
347 0 0
© Sputnik

Հայաստանի ընդդիմությունը չի հանձնվում և շարունակում է պնդել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ Արդեն երկրորդ օրն՝ Երևանի կենտրոնում վրաններ են դրված․ցուցարարները գիշերում են խորհրդարանի շենքի դիմաց:

Գործող իշխանության քաղաքականությունից դժգոհության ալիքը գագաթնակետին է հասել ռուսական «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։ Ինչպե՞ս օպերատիվ-մարտավարական համալիրների մասին վարչապետի խոսքերը հայ հասարակությանը երկու ճամբարի բաժանեցին և արդյո՞ք իրականում Արցախում կիրառվել է «Իսկանդերներ»։

Հայաստանի ընդդիմությունն արդեն երկրորդ օրն է՝ չի հեռանում խորհրդարանի շենքի դիմացից։ Մարդիկ գիշերել են վրաններում և իրենց համար ուտելիք են պատրաստել Բաղրամյան պողոտայում։

Բողոքի ցույցերի նոր ալիքը սկսվել «Իսկանդերների» մասին Փաշինյանի հայտարարությունից հետո։ ՀՀ վարչապետն ասել էր, որ ռուսական օպերատիվ-մարտավարական համալիրների հրթիռներն իբրև թե 10 տոկոսով են աշխատել։

ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբում համալիրների անաշխատունակության մասին Փաշինյանի ասածի վրա ծիծաղեցին։

Դրա համար գերատեսչության պետի առաջին տեղակալը զրկվեց պաշտոնից․վարչապետը հեռացրեց նրան։ Ի պատասխան՝ Գլխավոր շտաբը պահանջեց վարչապետի հրաժարականը։

Փաշինյանը զինվորականներին մեղադրեց ռազմական հեղաշրջման փորձի համարև հեռացրեց Գլխավոր շտաբի պետին։ Գործող իշխանության հակառակորդների համար դա վերջին կաթիլը դարձավ, որը լցրեց համբերության բաժակը․ նրանք վաղուց էին դժգոհ Փաշինյանի քաղաքականությունից։

Նիկոլ Փաշինյանի կողմնակիցները նրան աջակցելու եկան Հանրապետության հրապարակում, որտեղ նա հրապարակավ բոլոր սպաներին և գեներալներին հրաման տվեց։

«Զբաղվում եք ձեր գործով՝ Հայաստանի Հանրապետության սահմանների և տարածքային ամբողջականության պահպանմամբ: Սա իմ հրամանն է, և որևէ մեկը չի կարող համարձակվել դրժել այդ հրամանը»,–ասաց նա։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Փաշինյանի գանգատը ռուսական ռազմական տեխնիկայից, «անեկդոտ» անվանեց։

Իսկ ՌԴ Պաշտպանության նախարարությունում ասացին, որ Հայաստանի վարչապետին «Իսկանդերների» հետ կապված մոլորության մեջ են գցել։

«Իսկանդերի» կոնստրուկտորը պատասխանել է Հայաստանի վարչապետին

«Մեր ունեցած օբյեկտիվ և հավաստի տվյալների համաձայն, որոնք հաստատվել են նաև վերահսկողության համակարգով, նման տեսակի հրթիռային համակարգերից ոչ մեկը Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ չի կիրառվել։ Հրթիռների ամբողջ պաշարը գտնվում է Հայաստանի զինված ուժերի պահեստներում»,–ասել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը։

Կրեմլում հայտարարել են, որ անհանգստությամբ են հետևում Հայաստանի իրադարձություններին և բոլորին հանգստության կոչ են արել։

Ըստ թեմայի

«Իսկանդերը» կարո՞ղ էր չպայթել կամ 10%-ով պայթել. Դավիթ Հարությունովը պարզաբանում է
Փաշինյանը մինչև վերջ չի հասկանում «Իսկանդերի» թեմայի ամբողջ նրբությունը. ռուս փորձագետ
«Իսկանդերի» մասին խոսելով՝ Նիկոլն ավելի նվազեցրեց ՀՀ-ի անվտանգության մակարդակը. Մանուկյան
թեգերը:
Ռուսաստան, հանրահավաք, Հրաժարական, ընդդիմություն, Նիկոլ Փաշինյան, Հայաստան, Իսկանդեր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ