19:08 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տեսանյութեր

Փաշինյանը հակասում է ինքն իրեն. վարչապետի 2020 և 2021թթ–ի հայտարարությունները. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
328 0 0
© Sputnik

Հայաստանի վարչապետը մեկ տարի առաջ կտրուկ քննադատեց կառավարման կիսանախագահական ձևը։ Մեկ տարի անց` կտրուկ փոխեց իր դիրքորոշումը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ` մարտի 1-ին,  Հանրապետության հրապարակում անցկացվող հանրահավաքում Հայաստանին առաջարկեց անցնել կառավարման կիսանախագահական ձևի։ Իսկ 2020 թվականի հունվարին, կառավարման այդ համակարգը նա համարում էր «անպատասխանատու և աղետալի»:

Փաշինյանն իր այս մտափոխությունն, ըստ էության, արդարացնում էր նրանով, որ 2015-ին ընդունված, 2018-ին ուժի մեջ մտած Սահմանադրությունը ի հայտ է բերել մեծ թվով խնդիրներ ու ճգնաժամային իրավիճակների ռիսկեր:

«Մեր մեծագույն խնդիրը պետք է լինի Սահմանադրության այնպիսի կառուցակարգերի ստեղծումն ու ձևավորումը, որը կերաշխավորի կայունությունը, անվտանգությունը ՀՀ–ում և կբացառի այսպիսի ճգնաժամերի ձևավորումը»,– երեկ հրապարակում ասել էր նա։

Ըստ նրա` հանրաքվեն տեղի կունենա հոկտեմբերին, բայց մինչ այդ Սահմանադրության որոշ հոդվածներ կկարողանա փոխել նաև խորհրդարանը։

Մինչդեռ, 1 տարի առաջ` 2020-ի հունվարին Կապանում կայացած մամուլի ասուլիսում վարչապետը հայտարարել էր, թե Հայաստանի անկախությունից ի վեր կառավարման կիսանախագահական համակարգը ձախողված է եղել:

«Մենք բոլորս դա տեսել ենք գործնականում, և դա ապացուցված է: Սա կառավարման ձախողված համակարգ է, որը տանում է Հայաստանը դեպի ձախողում», - ասել էր Փաշինյանը:

Հետաքրքրական է, որ այդ նույն ասուլիսում Փաշինյանը նաև անկեղծացել էր, թե վարչապետ դառնալուց հետո իրեն հաճախ խորհուրդ են տալիս անցնել կառավարման կիսանախագահական համակարգի: Բայց ինքը դրա հետ չի համաձայնում, քանի որ այդ պարագայում ամբողջ պատասխանատվությունն ընկնում էր վարչապետի վրա, բայց լծակները նախագահի ձեռքում են:

Արտահերթ ընտրությունները քաղաքացիական պատերազմի կհանգեցնեն. Բոզոյանը լուծում է առաջարկում

«Կարծում եմ, որ պետության ղեկավարը չպետք է իր պատասխանատվությունը գցի ուրիշների վրա: Կիսանախագահական մոդելը կառավարման անպատասխանատու համակարգ է: Մեր երկրում չպետք է որևէ «կիսա» լինի: Կամ մենք պետք է ունենանք խորհրդարանական համակարգ, կամ լիարժեք նախագահական», - ասել էր Փաշինյանը ...

Նկատենք, որ վերջին անգամ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների հանրաքվե տեղի է ունեցել 2015-ի դեկտեմբերի 6-ին, երբ իշխանության գլուխ էին Հայաստանի Հանրապետական կուսակցությունն ու նրա ղեկավար Սերժ Սարգսյանը։ Այդ փոփոխությունների արդյունքում ՀՀ–ն կառավարման կիսանախագահական համակարգից անցավ խորհրդարանական համակարգին:

Ըստ թեմայի

Օնիկ Գասպարյանի միակ սխալը Փաշինյանին ժողովրդի վրեժից բունկերում պատսպարելն էր. Զաքարյան
«Դըմփ–դըմփ–հու»–երով «փարթին» անարգանք է Արցախի, զոհերի ու գերիների նկատմամբ. Զոհրաբյան
Ծիծաղելի է Փաշինյանի հայտարարությունը, թե «Մարտի 1-ի» գործը բացահայտվել է. Լևոն Քոչարյան
թեգերը:
Սահմանադրություն, Սահմանադրական փոփոխությունների նախագիծ, Նախագահ, խորհրդարան, Հայաստան, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ