20:30 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.21
  • GBP725.66
  • EUR628.69
  • RUB6.87
Տեսանյութեր

Վանաձորում երկու եղբայրների են դանակահարել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
139 0 0

Կռվի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ։

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ օրեր առաջ Վանաձորում եղբայրների են դանակահարել։

«Փետրվարի 26-ին, ժամը 09.00-ին, ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Վանաձորի շուկայի մոտ խնդիրներ կան, և խնդրել էր ոստիկան ուղարկել: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ Շիրվանզադեի և Գրիգոր Լուսավորչի փողոցների խաչմերուկում վիճաբանություն է ծագել Լեռնանցք գյուղի բնակիչ 2 եղբայրների և 26-ամյա մի երիտասարդի միջև։ Կռվի ընթացքում երիտասարդը ձեռքերով, ոտքերով և կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել եղբայրների մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Գյումրիում դանակահարել են շտապօգնության վարորդի. վիճակը ծանր է

Երկու եղբայրներին դանակահարած երիտասարդը հայտնաբերվել և բերման է ենթարկվել:

Ժամը 09։30-ին «Վանաձոր» ԲԿ–ից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերքերով բուժօգնության են տեղափոխվել 2 եղբայրները։

Հանցագործության գործիք դանակը վերցվել է: 26-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Դանակահարություն Երևանում. պատճառը` sms-հաղորդագրություններն են

Ըստ թեմայի

Տեսախցիկն արձանագրել է` ինչպես են Ստամբուլում դանակահարել ռուսաստանցիներին. տեսանյութ
Երևանի դպրոցներից մեկի բակում 15-ամյա տղան դանակահարել է համադասարանցուն
Դանակահարություն Գեղարքունիքի մարզում. տուժել է Նորատուսի գյուղապետի որդին
թեգերը:
տեսանյութ, եղբայր, Վանաձոր, դանակահարություն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ