00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Մարիա Զախարովա
Չենք զարմանա, եթե ԱՄՆ-ն ու ԵՄ-ն Երևանին պարտադրեն ՌԴ բազան և սահմանապահներին փոխարինել արևմտյան մասնագետներով․ Մարիա Զախարովա
17:10
1 ր
Արամ Սարգսյան
Բրյուսելում պայմանավորվածություններն ուղղված են Իրանի և Ռուսաստանի դեմ․ Արամ Սարգսյան
17:12
7 ր
Սուրեն Պապիկյան
Կիստաների, գիշերամիզության և թեթև հետամնացության դեպքում ծառայությունը սահմանափակումով պարտադիր է․ Սուրեն Պապիկյան
17:30
4 ր
Ալեքսանդր Կադնիկով
Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո Ղրիմի հայկական սփյուռքն ակտիվացել Է․ Ալեքսանդր Կադնիկով
17:35
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
Աբովյան time
On air
19:41
33 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԶԼՄ–ները պետք է հաշվի առնեն, որ շահումով խաղերի գովազդն ընտանիքներ է քանդում. Մելիքյան

Բաժանորդագրվել
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխություններին և լրացումներին, որոնք կապ ունեն զանգվածային լրատվամիջոցների գործունեության հետ։

Աշոտ Մելիքյանի դիտարկմամբ` խնդիրը բավականաչափ փաստարկներ ունի` և՛ կողմ, և՛ դեմ, ուստի նպատակահարմար է անդրադառնալ շահումով խաղերի ու համապատասխան կազմակերպությունների գործունեության պայմաններին, նպատակահարմարությանը։ Ըստ նրա`շահումով խաղերն ու տոտալիզատորները դարձել են բիզնեսի կարևորագույն մասը, բավականին շատ գումարներ են գնում բյուջե, բայց մյուս կողմից էլ ակնառու է այն իրողությունը, թե դրանք ինչ կործանարար ազդեցություն են ունենում հասարակության մեջ։

«Մարդիկ, չգիտես ինչու, որոշում են, որ շահումով խաղերին մասնակցելու դեպքում կարող են մեծ գումարներ վաստակել, մինչդեռ այդկերպ պարզապես տներ են քանդվում։ Խաղամոլության համար ստեղծվում են բարենպաստ պայմաններ, ինչն ուղղակի անթույլատրելի է։ Ոլորտը բացի բիզնես դիտարկելուց, կա նաև հարցի բարոյական կողմը։ Հասկանալի է նաև, որ այդ բիզնեսը հիմնված է իր գովազդային գործունեության վրա»,– Sputnik Արմենիային ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը։

Մելիքյանի խոսքով` դա նաև լրատվամիջոցների գովազդի շոշափելի մասն է, բայց լրատվամիջոցները նույնպես պետք է հաշվի առնեն, որ շահումով խաղերի գովազդն ընտանիքներ է քանդում։ Ըստ նրա` լրատվամիջոցի գործունեությունը միայն բիզնես չէ, իհարկե դասական առումով նա պետք է գոյատևի իր վաստակած գումարներով, սակայն պետք է հաշվի առնի նաև հարցի բարոյական կողմը։

Игрок в карты - Sputnik Արմենիա, 1920, 02.02.2021
ՊԵԿ–ը չի կարողանում լիովին վերահսկել վիճակախաղերի ու շահումով խաղերի ֆինանսական հոսքերը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահի կարծիքով` քննարկումների միջոցով պետք է գտնել ոսկե միջինը, որովհետև եթե բերվեն փաստարկներ նաև հօգուտ լրատվամիջոցների, ապա առաջ կգա մի շատ պարզ և հասկանալի իրողություն, Հայաստանում գործող բիզնեսի տեսակները համապատասխանաբար տալիս են գովազդներ, և լրատվամիջոցը մեղավոր չէ, որ մեզ մոտ տնտեսությունը վատ վիճակում է, այլ ոլորտներում բիզնեսները կայացած չեն և չեն կարող մեծ ծավալների գովազդ տրամադրել, ինչպես շահումով խաղեր կազմակերպող ընկերությունները։

Մելիքյանի համոզմամբ` լավ կլինի, եթե վերոհիշյալ օրենսդրական նախագիծը ևս մեկ անգամ ծանրութեթև արվի, որպեսզի հնարավոր լինի գտնել օպտիմալ տարբերակ։

Տեղեկացնենք, որ պատգամավորների օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է օրենքի 15-րդ հոդվածում կատարել համապատասխան փոփոխություն և լրացումներ, որի արդյունքում ինտերնետ շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդների հանդեպ կկիրառվեն նույն սահմանափակումները, որոնք կիրառվում են շահումով խաղերի և խաղատների գովազդների նկատմամբ։

ՀՀ–ում գործող լրատվամիջոցներից շատերն իրենց էջերում ու եթերում զետեղում են շահումով խաղերի և տոտալիզատորի գովազդներ, որոնցից ստանում են շահույթ և որոնք որոշ լրատվամիջոցների պարագայում հանդիսանում են ֆինասական եկամտի աղբյուր։

Լրահոս
0