06:24 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Տեսանյութեր

ԱՄՆ–ում ինքնաթիռի կործանման և ավտոմեքենայի հետ բախման հետևանքով 2 մարդ է զոհվել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
66 0 0

Ավիավթարը տեղի է ունեցել Պեմբրոկ Փայնս քաղաքում միաշարժիչ ինքնաթիռի թռիչքից մի քանի րոպե անց:

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում երկու մարդ է զոհվել, առնվազն երկուսը վիրավորվել են միաշարժիչ ինքնաթիռի և մեքենայի բախման հետևանքով։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում տալով NBC-ին:

Նշվում է, որ զոհվածները գտնվել են օդաչուների խցիկում: Տուժած մեծահասակն ու երեխան եղել են մեքենայում, նրանց տեղափոխել են հիվանդանոց:

Միացյալ Նահանգների ավիացիոն դաշնային վարչությունը հաղորդել է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Պեմբրոկ Փայնս քաղաքում օդանավակայանից թռիչքից մի քանի րոպե անց տեղական ժամանակով ժամը 15.00-ին (Երևանի ժամանակով 23.00):

թեգերը:
Ֆլորիդա նահանգ, Զոհ, ավիավթար, ավտոմեքենա, ինքնաթիռ, ԱՄՆ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ