11:50 23 մարտի 2021
Ուղիղ եթեր
  • USD527.76
  • GBP731.32
  • EUR627.98
  • RUB7.09
Տեսանյութեր

Ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա, ակադեմիական քաղաք կհիմնադրվի. Փաշինյանը ԿԳՄՍՆ–ում էր

Ստանալ կարճ հղումը
112 0 0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ այս ընթացքում իրականացրել ու իրականացնում են բովանդակային լրջագույն փոփոխություններ կրթության ոլորտում։

ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Սեպտեմբերից ուսուցիչների վճարման համակարգը կփոխվի. հաջողությամբ ատեստավորում անցած ուսուցիչների աշխատավարձը 30-50 տոկոսով կբարձրանա։ Այսօր ԿԳՄՍՆ-ում անցկացված խորհրդակցության ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը Facebook–ի իր էջում խորհրդակցությունից մի հատված է հրապարակել։

«Այս ընթացքում իրականացրել ու իրականացնում ենք բովանդակային լրջագույն փոփոխություններ։ Ընդունված է նախակրթության և հանրակրթության չափորոշիչները, հիմա էլ առարկայական չափորոշիչների վրա ենք աշխատում։ Փորձում ենք ինստիտուցիոնալ հենքի վրա դնել մի հարց, որը երկար տարիներ կամ ՀՀ անկախության առաջին օրվանից եղել է մեր կրթական օրակարգի առաջնահերթությունների շարքում. խոսքն ուսուցիչների աշխատավարձի և վճարման համակարգի մասին է»,–ասաց Փաշինյանը։

Հայաստանի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչներ չլինելու պատճառով

Նա հայտնեց նաև, որ դանդաղ, բայց հաստատուն քայլերով գնում են դեպի բարձագույն կրթության և գիտության մասին օրենքի ընդունում։

Փաշինյանն առանձնացրեց ակադեմիական քաղաքի հիմնման գաղափարը` բուհերի մեծ մասը Երևանից կտեղափոխվի այլ տարածք։

Անդրադառնալով գիտության ֆինանսավորմանը` վարչապետը նշեց, որ նոր միջավայրում պետք է ավելացնել գիտության ֆինանսավորումը։

Հանրակրթական դպրոցների 11-րդ դասարանի աշակերտները կմասնակցեն ռազմական ճամբարների

Ըստ թեմայի

Դպրոցները կրկին կանցնեն հեռավար ուսուցմա՞ն. պատասխանում է ԿԳՄՍ փոխնախարարը
Դպրոցականները 12 օր բանակային կյանքով կապրեն. ինչ անել ծրագիրն արդյունավետ դարձնելու համար
Մասնավոր մանկապարտեզների և դպրոցների գլխին սուր է կախված. փակման վտանգ` հանուն բյուջեի
թեգերը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (ԿԳՄՍ), Ուսուցիչ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ