15:44 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տեսանյութեր

Հարաբերություններն ավելի վատ չեն եղել․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն առճակատման եզրին են

Ստանալ կարճ հղումը
112 0 0
© Sputnik

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կտրուկ հայտարարությունները նոր ճգնաժամ են առաջացրել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում։

Մոսկվայում պնդում են, որ իրավիճակն անդառնալի կետին է մոտենում։ Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհրդակցությունների  համար նույնիսկ իր դեսպանին հետ է կանչել Վաշինգտոնից։ Սակայն Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը կշարունակի համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։ Ավելի մանրամասն՝ մեր տեսանյութում։

Հարաբերությունները Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև կրկին լարվել են։ Առիթը Վաշինգտոնի նոր պատժամիջոցներն են՝ Ալեքսեյ Նավալնու հետ կապված իրավիճակի պատճառով։

Ինչպես նաև Ջո Բայդենի անհիմն մեղադրանքները՝ նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին։

Մոսկվայում Սպիտակ տան ղեկավարի խոսքերը բնութագրել են որպես երկու երկրների հարաբերությունների ցածրագույն կետ։

Ռուսաստանը խորհրդակցությունների համար նույնիսկ Վաշինգտոնից հետ է կանչել դեսպանին։ ԱԳՆ-ն պատրաստվում է դիվանագետի հետ քննարկել ռուս-ամերիկյան հարաբերությունների լրիվ հետընթացի սպառնալիքը։

«Ստեղծված իրավիճակը հետևանք է Վաշինգտոնի նպատակաուղղված քաղաքականության, որը վերջին տարիներին, ըստ էության, գիտակցաբար փոխգործակցությունը փակուղի է մտցրել։ Մեր երկրի նկատմամբ վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունը չի համապատասխանում Ռուսաստանի և ԱՄՆ-ի շահերին, իսկ ամերիկյան ղեկավարների առանձին չմտածված հայտարարություններն առհասարակ սպառնալիքի տակ են դնում առանց այդ էլ չափազանց պայթունավտանգ  հարաբերությունները»,– ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տեսակետն է։

ԱՄՆ-ն ստիպված կլինի հաշվի նստել Ռուսաստանի հետ. Պուտինը` Բայդենին

«Մենք կարողանում են պաշտպանել մեր սեփական շահերը։ Եվ կշարունակենք աշխատվել նրանց հետ, բայց այն ոլորտներում, որոնցով ինքներս ենք հետաքրքրված։ Եվ այն պայմաններով, որոնք շահավետ են մեզ համար։ Եվ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ, չնայած մեր զարգացումը կանգնեցնելու բոլոր փորձերին, չնայած պատժամիջոցներին, չնայած վիրավորանքներին։ Նրանք ստիպված կլինեն հաշվի նստել դրա հետ»,– ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ։

Չնայած դրան, Ռուսաստանը պատրաստ է շարունակել համագործակցել ԱՄՆ-ի հետ, բայց միայն իր համար շահավետ պայմաններով։

թեգերը:
պատժամիջոցներ, Վլադիմիր Պուտին, Ջո Բայդեն, Ռուսաստան, ԱՄՆ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ