07:20 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել. ղեկավարը Տիգրան Մանսուրյանն է

Ստանալ կարճ հղումը
63 0 0

Մշակութային դիվանագիտության հանձնաժողով է ստեղծվել, որի նպատակն է ակտիվացնել միջազգային համագործակցությունը։

ԵՐԵՎԱՆ, 20 մարտի - Sputnik. Մշակույթի միջոցով մենք պետք է նոր ըմբռնում, նոր հնչողություն տանք Հայաստանին միջազգային ասպարեզում։ Մշակույթը դիվանագիտական գործիքակազմի մեջ թերևս ամենաարդյունավետ զենքն է։ Այսօր` մարտի 20-ին, ԱԳՆ-ում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի առաջին նիստի ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԳ նախարար Արա Այվազյանը։ Տեղեկությունը հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Հանձնաժողովի կազմում հասարակական հիմունքներով ներգրավված են հայ մշակույթի ականավոր ներկայացուցիչներ՝ տարբեր ոլորտներից։

«Հիմա շատ դժվար ժամանակներում ենք ապրում և մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ Հայաստանն այսօր ավելի քան երբևէ, պետք է շատ ակտիվացնի իր ներգրավվածությունը միջազգային ասպարեզում: Կարծում եմ, որ բոլորը պետք է հավակնություն ունենան արվեստի, մշակույթի միջոցով հասնել այն նպատակին, որպեսզի Հայաստանը միջազգային ասպարեզում ընկալվի որպես մեր տարածաշրջանի մշակութային կենտրոն։ Մենք դա կարող ենք անել»,- նշել է Այվազյանը։

Հանձնաժողովի պատվավոր նախագահ ընտրված մաեստրո Տիգրան Մանսուրյանն էլ ասել է`շատ անսովոր իրադրություն է, երբ դիվանագիտություն և արվեստ բառերը գալիս են միավորվելու՝ իբրև մեկ ամբողջություն։

«Ովքեր լուռ են` չեն գիտակցում վտանգի չափը». մշակութային գործիչներն ընդդիմության կողքին են

«Երեկ մեր տանը աշխատանքային հոգսերի մեջ էինք, հիմա պետք է նաև մտնենք դիվանագիտության աշխարհ։ Սա հրամայականն է այսօրվա իրողության, և ես ամբողջությամբ ողջունում եմ ԱԳՆ-ի այս աշխատանքային ծրագիրը և իր հետապնդած նպատակները։ Վստահ եմ, որ մեր կարելին և, գուցե, ավելին պետք է ներդնենք այս ուղղությամբ՝ թե՛ անհատապես, և թե՛ բոլորով միասին»,–ասել է մաեստրոն։

Ելույթներին հաջորդած քննարկումների ընթացքում Մշակութային դիվանագիտության հանձնաժողովի անդամները անդրադարձել են հանձնաժողովի շրջանակներում իրականացվելիք աշխատանքներին, ծրագրված միջոցառումներին և հետագա ծրագրերին:

Հայկական ժառանգության ինքնության խեղաթյուրումը «մշակութային թալանի» փորձ է. ՀՀ ԱԳՆ

թեգերը:
Տիգրան Մանսուրյան, Արա Այվազյան, Զենք, մշակույթ

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ