22:12 11 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

Վիրավոր զինծառայողի ծննդյան օրն են տոնել վերականգնողական կենտրոնում. հուզիչ տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
511 0 0

Հոբելյարի` Պետրոս Էֆենջյանի ծննդյան տորթը նրան է մոտեցնում անվասայլակով շարժվող հերոսներից մեկը։

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում այսօր տոն էր։ Վիրավոր զինծառայողներից մեկի` Պետրոս Էֆենջյանի 24–ամյակն էր։ Կենտրոնի բուժանձնակազմն ու տղաները նրա համար անակնկալ էին պատրաստել։

Անակնկալի տեսանյութը Facebook–ի իր էջում տեղադրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

«Պետրոս ջան, պահածդ երազանքն անպայման իրականանալու է...»,–գրել է նա։

Մինչ հոբելյարը հանգիստ պառկած էր իր մահճակալին, մոմերով զարդարված տորթով նրան են մոտենում զինվոր տղաներն ու բուժաշխատողները։

Ծննդյան տորթը բերում է սայլակով տեղաշարժվող մեր հերոսներից մեկը։

Վերականգնողական կենտրոնից Sputnik Արմենիային հայտնեցին, որ Պետրոսը Արցախյան պատերազմի հենց առաջին օրվանից եղբոր հետ կամավորագրվել է։  Հայրենիքի համար պայքարը նա մղել է Քարվաճառի տարածքում։  

Պետրոս Էֆենջյանը եղել է հրանոթի նշանառու։ Հոկտեմբերի 14-ին ինքնաթիռի հարվածային ալիքից և բեկորներից զինծառայողը ողնուղեղային  լուրջ վիրավորում է ստացել։ Նա արդեն 2 երկու վիրահատություն է տարել` 2 էլ բարեհաջող։

Արդեն մեկ ամիս է` ինչ գտնվում է  Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում։ Այս ընթացքում Պետրոսը բավականին ինքնուրույն է դարձել, ամրացել է։

Այժմ էլ Կենտրոնում հետաքրքիր աշխատանք է անում, իրեն նվիրել է թիթեռներից կոմպոզիցիաներ պատրաստելու գործին։

թեգերը:
տեսանյութ, տորթ, ծնունդ, Արցախյան պատերազմ, Վիրավոր, զինծառայող, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ