11:19 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Տեսանյութեր

Ռուս գեղասահորդներն առաջին անգամ զբաղեցրել են ԱԱ պատվո պատվանդանի բոլոր տեղերը. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
94 0 0

Գեղասահորդուհիները նման ապշեցուցիչ հաջողության չէին հասել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Խորհրդային Միության պատմության մեջ։

Աննա Շչերբակովան, Ելիզավետա Տուկտամիշևան ու Ալեքսանդրա Տրուսովան նոր ռեկորդ են սահմանել Ռուսաստանի գեղասահքի համար՝ մենասահքի աշխարհի առաջնությունում պատմության մեջ առաջին անգամ գրավելով պատվո պատվանդանի բոլոր տեղերը։

Երեկ Շչերբակովան ոսկե մեդալ է նվաճել Ստոկհոլմում կայացած աշխարհի առաջնությունում, Տուկտամիշևան դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Տրուսովան՝ բրոնզե:

Գեղասահորդները նման ապշեցուցիչ հաջողության չէին հասել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Խորհրդային Միության պատմության մեջ։

Գեղասահորդուհի Ադելիա Պետրոսյանը հաղթական ելույթ է ունեցել «Արցախ» ստեղծագործության ներքո

Մարզական արբիտրաժային դատարանի (CAS) որոշման համաձայն` ռուս գեղասահորդները Շվեդիայում ելույթ են ունենում Ռուսաստանի չմուշկներով գեղասահքի ֆեդերացիայի (FFKR) դրոշի, ոչ թե երկրի դրոշի ներքո: Մարզիկների համազգեստը ռուսական եռագույնի գույներով չէ, և մարզահագուստի վրա չկա ՌԴ զինանշանը։ Ռուս գեղասահորդների հաղթանակի ժամանակ հնչում է Պյոտր Չայկովսկու 1-ին կոնցերտից մի հատված։

Հայտնի գեղասահորդուհին նկարել է Քարդաշյանի քրոջը. օգտատերերը հիացած են

թեգերը:
տեսանյութ, մեդալ, գեղասահք, ռուս

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ