07:19 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Տեսանյութեր

«Դըմփ-դըմփ-հու». թե ինչպես վիկինգները հայտնվեցին Հայաստանի քաղաքական դաշտում

Ստանալ կարճ հղումը
106240
© Sputnik

Իսլանդիայի հավաքականը գալիս է Երևան և իր հետ բերում «դըմփ-դըմփ-հու»-ն։ Իսլանդացիներից շատերը երևի անկեղծ կզարմանան, երբ իմանան, թե այդ մարտակոչն ինչ դեր է ունեցել Հայաստանում, իսկ մինչ այդ Sputnik Արմենիան կներկայացնի «դըմփ-դըմփ-հու»–ի իրական պատմությունը։

Ֆուտբոլի 2022 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում Իսլանդիայի հավաքականը Հայաստանի ընտրանու մրցակիցն է։ Մարտի 28-ին հավաքականները ուժերը կչափեն Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Թե ով է այդ հանդիպման ֆավորիտը, թող որոշեն ֆուտբոլասերներն ու մասնագետները, իսկ մենք հանդիպումից առաջ կպատմենք` ինչ կապ ունեն իսլանդացիները մի քանի տարի առաջ Երևանի փողոցներում անընդհատ հնչող «դըմփ–դըմփ–հու»–ի հետ։

Իսլանդացի ֆուտբոլասերները հայտնի ավանդույթ ունեն` ողջունում և ոգևորում են իրենց հավաքականին վիկինգների մարտակոչով։ Պատահաբար է ստացվել, թե միտումնավոր, բայց այդ նույն մարտակոչը Հայաստանում 2018թ.-ի «թավշյա հեղափոխության» խորհրդանիշներից մեկն է դարձել։

Ո՞ւմ է, ի վերջո, պատկանում «դըմփ-դըմփ-հու»-ի «հեղինակային իրավունքը», ումի՞ց են այն վերցրել իսլանդացիները, և կարելի՞ է արդյոք սպորտը բերել քաղաքականություն` ուսումնասիրել է Sputnik Արմենիայի թղթակիցը։

թեգերը:
վիկինգ, Իսլանդիա, ֆուտբոլ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ