14:10 21 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տեսանյութեր

Արմավիրում 35–ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել է ու մահացել. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
89 0 0

37 և 29 տարեկան հարևանները բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տվել են խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Արմավիրի հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մի երիտասարդի դի՝ հոսանքահարված վիճակում: Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից և հավելում, որ ահազանգը ստացվել է մարտի 27-ի գիշերը, ժամը 2-ին։

Բաժնի օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Բժիշկները հայտնել են, որ 2 հոգի, «ԳԱԶ-24» մակնիշի մեքենայով, երիտասարդին հասցրել են հիվանդանոց, սակայն առանց ներկայանալու, առանց պարզաբանում տալու արագ հեռացել են, այնքան արագ ու հանկարծակի, որ հիվանդանոցի աշխատակիցները չէին ֆիքսել մեքենայի համարանիշը:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախ ճշտվեց մեքենայի մակնիշը. ոչ թե «ԳԱԶ-24» էր, այլ «ԳԱԶ-31»:

«Համարանիշն ու տիրոջ հասցեն էլ արագ պարզելուց հետո Արմավիրի քրեական հետախույզները մեկնեցին Արմավիր քաղաքի Հերացու փողոց: Մեքենայի տերը տանն էր»,–ասված է հաղորդագրության մեջ:

Պարզվել է, որ նույն թաղամասում բնակվող երեք հոգի, 37, 29 և 35 տարեկան, առաջինի մեքենայով, մեկնել են Ջիվանու փողոց` նախկին «Ռելեի» գործարանի տարածքից գողություն անելու: Նպատակ են ունեցել տանել էլեկտրական շարժիչներ, գունավոր մետաղ ու մալուխ, սակայն գործն ավարտին չէին հասցրել։ 35-ամյա տղամարդը գողության պահին հոսանքահարվել էր: Ընկերները նրան տեղափոխել էին հիվանդանոց, բայց արդեն ուշ էր: Բժիշկներին մնում էր միայն արձանագրել մահը:

Ահազանգից երկու ժամ անց 37 և 29 տարեկան հարևանները, մեքենայով հանդերձ, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ տվել են խոստովանական բացատրություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են:

Մոսկվայի մետրոյում գնացքի անիվների տակ մահացել է միլիոնատեր Վալերի Բաղդասարովը

թեգերը:
ՀՀ Ոստիկանություն, Մահ, գողություն, Արմավիր

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ