13:06 16 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.20
  • GBP718.58
  • EUR624.29
  • RUB6.79
Տեսանյութեր

Սիսիանում ոստիկանները տուժողից կաշառք են վերցրել. ԱԱԾ

Ստանալ կարճ հղումը
80 0 0

Ոստիկանները ձեռնամուխ են եղել տուժողին ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու, որի համար տարբեր պատրվակներով քաղաքացուց ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա։

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի - Sputnik. ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի աշխատակիցները կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են կատարել և ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Սիսիանի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գ.Մ.-ն, ոստիկանության նույն բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչներ Ա.Բ.-ի և Գ.Հ.-ի հետ նախնական համաձայնությամբ, 2020 թվականի դեկտեմբերի 14-ից մինչև 2021 թվականի մարտի 24-ը ներառյալ, քաղաքացի Հ.Գ.-ի անասնագոմերից կատարված հափշտակությունների, ինքնիրավչությունների և այլնի վերաբերյալ համապատասխան հաղորդումներ չեն ընդունել, կատարված հանցագործությունների դեպքերը պատշաճ կարգով չեն հաշվառել, փոխարենը՝ չունենալով իրավական ակտերով նախատեսված որևէ լիազորություն, ձեռնամուխ են եղել կողմերի միջև առաջացած վեճն օրենսդրությամբ չնախատեսված կարգով լուծելուն՝ այդ կերպ ակնհայտորեն դուրս գալով իրենց լիազորությունների շրջանակից:

«Նշված պաշտոնատար անձինք, փաստացի ստանձնելով նախկին անասնատերերի իրավունքների պաշտպանությունը, արտադատական կարգով լուծել են կողմերի միջև ծագած վեճերը, որից հետո Հ.Գ.-ից նյութական օգուտներ ստանալու շահադիտական դրդումներով՝ ձեռնամուխ են եղել նրան ունեզրկելու, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու գործընթացի իրականացմանը, որի համար տարբեր պատրվակներով տուժողից ստացել են առանձնապես խոշոր չափի՝ 2.550.000 ՀՀ դրամ գումար, 1.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենա, որոնք խարդախության եղանակով հափշտակել են»,–նշված է հաղորդագրության մեջ:

Ոստիկանության ծառայողը կաշառք է ուզել քրգործերից մեկով անցնող անձից. ԱԱԾ բացահայտումը

Պարզվել է նաև, որ անասնագողության դեպքերն իբր բացահայտելու պատրվակով, անասնագոմի տարածքից հանել են ընդհանուր 2.500.000 ՀՀ դրամ արժողությամբ՝ տուժողին պատկանող տեսախցիկները և դրանց բաղկացուցիչ սարքերը, որից հետո հրաժարվել են դրանք վերադարձնել սեփականատիրոջը՝ հափշտակված տեսախցիկները վերադարձնելու և դրանք այլ անձի չվաճառելու դիմաց տուժողից պահանջել են ընդհանուր 700.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը ոստիկանության ծառայողներից մեկը ստացել է 2021 թվականի մարտի 25-ին՝ ՀՀ ԱԱԾ օպերատիվ աշխատակիցների վերահսկողության ներքո:

Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են գործի համար նշանակություն ունեցող բազմաթիվ իրեր, այդ թվում՝ հափշտակված առարկաներ, կենդանիներ, գումարներ և այլն:

Ոստիկանության վերը հիշատակված պաշտոնատար անձինք ձերբակալվել են և նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են:

Ըստ թեմայի

ԱԱԾ-ն ընդդեմ ԶԼՄ–ների. ո՞րն է ավելի անընդունելի` ֆիզիկակա՞ն, թե՞ բարոյական բռնությունը
ԱԱԾ–ն ձերբակալել է ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանի մորաքրոջը
Պաշտոնյան փող է վերցրել, որ արգելված իրեր տանի «Արմավիր» ՔԿՀ. ԱԱԾ–ի բացահայտումը
թեգերը:
Կաշառք, ոստիկան, Սիսիան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ