08:42 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

«Ծաղիկներով սիրում են կյանքը». Մուշեղ Պողոսյանը ներկայացնում է ծաղկարվեստի ավանդույթները

Ստանալ կարճ հղումը
44920
© Sputnik

Ֆլորիստ–դիզայներ Մուշեղ Պողոսյանը Sputnik Արմենիայի եթերում պատմել է ծաղկարվեստի ավանդույթների փոփոխության, Եվրոպայի և Հայաստանի միջև մոտեցումների տարբերության, սգո և ուրախության առիթների համար նախատեսված ծաղիկների հարաբերականության մասին։

Մուշեղ Պողոսյանի խոսքով` հայերը ծաղկեփնջին մոտենում են որպես հատուկ արարողության մի մաս։

«Սիրում ենք, որ շքեղ լինի, իսկ եվրոպացիներն ավելի համեստ փնջեր են նախընտրում, բայց կարող են ծաղիկ գնել շաբաթվա մեջ մի քանի անգամ՝ դա համարելով իրենց կենսակերպի և առօրյայի մի մասը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասում է նա։

Թոշնած ու չորացած ծաղիկները Հայաստանում, որպես կանոն, նետում են, մինչդեռ Իսպանիայում այնպիսի ծաղիկներ են գնում, որ գեղեցիկ լինեն նաև թոշնած վիճակում. այսպիսով նրանք երկրորդ կյանք են նվիրում ծաղկին։

Պողոսյանը վստահեցնում է, որ ծաղիկը կենսակերպի մի մաս է և կյանքը սիրելու միջոց։

Ծաղկավաճառ կնոջը երբեք ծաղիկ չեն նվիրում. «կիսահայաֆիկացված» վարդերը գրավել են շուկան

թեգերը:
Ծաղիկ, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ