06:16 19 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.20
  • GBP719.54
  • EUR625.49
  • RUB6.89
Տեսանյութեր

Ինչու հայերը հայտնվեցին միջանկյալ իրականությունում. հարցազրույց Արամ Պաչյանի հետ

Ստանալ կարճ հղումը
ԱրտԲոքս (122)
32510
© Sputnik

Գրող Արամ Պաչյանը Sputnik Արմենիայի «ԱրտԲոքս» հաղորդաշարի եթերում խոսել է գրողի և ընթերցողի միջև ընկած տարածության, հետպատերազմական իրողության, ավագ սերնդից ստացած և չստացած ժառանգության, պատմական իներցիայի, խոսքի առատության ու լեզվի բացակայության մասին։

Ըստ Պաչյանի` մեզ չպատրաստեցին ո՛չ պատերազմի, ո՛չ էլ խաղաղության, ինչի հետևանքով ունենք միջանկյալ իրականություն, որտեղ միասնական ցանկության, տեսլականի, ասելիքի ունակ չենք , փոխարենը ունենք կռճոններ ու կարկատաններ, որոնցով խարխափում ենք։

«Որպես ՀՀ քաղաքացի սարսափելի ստորացված ու վիրավորված եմ զգում, քանի որ մեզ ոչինչ չեն ասում, մենք տեղյակ չենք իրականությունից։ էս ի՞նչ գաղտնի երկիր ա, ինչո՞ւ ամենը պարուրվեց գաղտնիքի մեջ։ Մենք մարդեղեն բաների կարիք ունեինք, որոնք չստացանք, խաբվեցինք», – ասում է Պաչյանը։

Հետանկախության արվեստի միտումները. «ՀԱՅԱՐՏ»-ից «Գաֆեսճեան»

Գրողը նաև հպանցիկ խոսում է իր նոր վեպի` «P/F»–ի մասին, որը գրված է հատվածային, փորձարարական արձակի ոճով ու Ձեն-բուդդայական կոաններին բնորոշ հնչերանգով։ Գրքում հանդիպում են հին ու նոր Երևանը, քաղաքի բանտարկված գետը՝ Գետառը, 2000-ականներին շահագործումից հանված տրամվայը և մենակ մարդը, որ փնտրում է իր ներկան ու անցյալը արդեն իսկ անհետացող հիշողությունների մայրաքաղաք Երևանում։

«Տեղեկատվությունից խաբված ժողովուրդը գնաց դեպի գիրքը». Արքմենիկ Նիկողոսյան

թեմա:
ԱրտԲոքս (122)
թեգերը:
Արամ Պաչյան, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ