17:39 20 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.89
  • GBP729.86
  • EUR629.29
  • RUB6.85
Տեսանյութեր

Սահմանադրության ինչ կետեր է խախտել Փաշինյանը` ընտրությունների օր հայտարարելով

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (264)
160 0 0
© Sputnik

Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններին և խոսել նախատեսվելիք արտահերթ ընտրությունների մասին։

 Էդգար Ղազարյանի դիտարկմամբ` այս պահին Հայաստանի Հանրապետությունում նախաձեռնված է իրականացնել ապօրինի գործընթաց, ըստ էության կազմակերպված հանցավոր մի գործունեություն, որի նպատակը ՀՀ ժողովրդից բռնության միջոցով իշխանությունը զավթելն է։ Որպեսզի ասված խոսքերը վերացական չհնչեն, Ղազարյանը տվեց դրանց իրավական հիմնավորումները։

«Ակնհայտ է, որ դեռևս վարչապետը հրաժարական չի ներկայացրել, տեղի չի ունեցել վարչապետի թեկնածության առաջադրում ԱԺ խմբակցությունների կողմից, դա չի իրականացվել երկրորդ անգամ, հետևաբար այդ պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին խոսելն արդեն իսկ վկայում է հանցավոր համաձայնությունների հետևանքով պետական իշխանությունը զավթելու և պաշտոնական դիրքն այդ նպատակով օգտագործելու ենթադրյալ հանցագործության փաստի մասին»,– նշեց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավարը։

Ղազարյանն ուշադրություն հրավիրեց նաև այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարության համաձայն` 2021 թվականի հունիսի 20–ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, ինչը մեկ այլ ապօրինության փաստացի դրսևորում է։ ՀՀ Սահմանադրության 93-րդ հոդվածով հստակ սահմանվում է, որ «Ազգային ժողովի հերթական և արտահերթ ընտրությունները նշանակում է Հանրապետության նախագահը», այսինքն` ՀՀ նախագահի սահմանադրական իրավասությունն ապօրինաբար յուրացվել է վարչապետի կողմից։

Ղազարյանի համոզմամբ` քանի որ իրավակարգի պահպանությամբ զբաղվում են իրավապահ մարմինները, հենց նրանք էլ պետք է անհապաղ զբաղվեն առերևույթ հանցակազմ պարունակող գործողությունների քննությամբ, բացահայտեն մեղավորներին և ենթարկեն պատասխանատվության։  

2021-ի մարտի 18–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ համաձայնության է եկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։

Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին

Դրանից հետո իշխող ուժը հայտարարեց, որ ցանկանում է խորհրդարանական արտահերթ ընտրություններն անցկացնել նոր ընտրական օրենսգրքով` համամասնական ընտրակարգով։

Նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, որն իր վերջին լիագումար նիստում որոշում է կայացրել հրատապ ընթացակարգով քննարկել այն։

Իսկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ի հետ զրույցում, պատասխանելով ԱԺ արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցին, նշել է, որ ինքը հունիսի 20-ի վերաբերյալ դեռ ոչինչ չի ստորագրել։ Ու գուցե չստորագրի, այլ որոշումն ուղարկի Սահմանադրական դատարան:

թեմա:
Sputnik զրույց (264)

Ըստ թեմայի

Ո՞ր դեպքում ընտրությունները կչեղարկվեն. քաղաքագետը` Արմեն Սարգսյանի հայտարարության մասին
Ռոբերտ Քոչարյանը ընտրություններին «կրելու» համար հզոր ցուցակով կներկայանա. «Հրապարակ»
«Ձեր ուզած օրը, ձեր ուզած օրենսգրքով ընտրություն ենք անում, էլ ի՞նչ եք ուզում». Մարուքյան
թեգերը:
Սահմանադրություն, Հայաստան, Ընտրություններ, Նիկոլ Փաշինյան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ