08:45 12 ապրիլի 2021
Ուղիղ եթեր
  • USD532.78
  • GBP729.96
  • EUR633.58
  • RUB6.90
Տեսանյութեր

Այրված տաղավարներ, մոխրացած գույք. ինչ իրավիճակ է «Սուրմալու» առևտրի կենտրոնում. տեսանյութ

Ստանալ կարճ հղումը
251 0 0
© Sputnik / Asatur Yesayants

Sputnik Արմենիայի նկարահանող խումբը եղել է դեպքի վայրում և նկարահանել հրդեհից հետո ստեղծված իրավիճակը։

Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհի պատճառով այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ։

Առավոտյան տաղավարների տերերն ու աշխատակիցները եկել էին և փորձում էին հասկանալ` ինչն է հնարավոր փրկել։ Որոշ տաղավարներ ամբողջությամբ այրվել են, գույքի մեծ մասը` ոչնչացվել։

 Առավոտյան հաջողվել է հրդեհն ամբողջությամբ մարել։ Փրկարարական ջոկատի ղեկավար, մայոր Արթուր Մարդանյանն ասաց, որ տեղում կուտակված այրվող նյութերը շատ են, տակից ծխում են, և հիմա փրկարարները քանդում ու մարում են այդ օջախները։

 Նրա խոսքով` հրդեհի հետևանքով տուժածներ չկան, և ծխացող օջախների ամբողջական մարումն այսօր կավարտեն։

Հիշեցնենք, որ «Սուրմալուում» այրվել են խաղալիքների և տնտեսական ապրանքների տաղավարներ՝ գույքով: Ավելի վաղ հայտնել էինք, որ գիշերն առևտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել, հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 3 կանչ։

Ըստ թեմայի

Հայաստանի ո՞ր հատվածում անձրև կգա ապրիլի 6-ին. եղանակի տեսություն
760 նոր դեպք, 13 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
թեգերը:
Հայաստան, Երևան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ), հրդեհ, «Սուրմալու» առևտրի կենտրոն

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ