00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
45 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:54
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել. Գագիկ Սուրենյանը մանրամասներ է ներկայացնում

Բաժանորդագրվել
Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի եթերում խոսել է հումորային հաղորդագրությունների, սպասվող ջերմային ֆոնի ու հնարավոր տեղումների մասին։

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Sputnik Արմենիայի տաղավարում պատմեց, որ ապրիլի սկզբին Հայաստանում եղանակային անոմալիա է գրանցվել։

Ապրիլի 6-ից Արաբական թերակղզուց Հայաստան էր ներթափանցել արևադարձային տաք օդի ալիք, ինչը բնորոշ չէ տարվա այս ժամանակահատվածին, և օդի ջերմաստիճանը կտրուկ բարձրացավ։ Ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվեց ապրիլի 8 և 9-ին` + 30-ից +33 աստիճան Սյունիքի հովտային գոտիներում (Մեղրի, Կապան, Ագարակ և հարակից բնակավայրեր), Արարատյան դաշտում` մինչև + 29 աստիճան, իսկ բարձր լեռնային բնակավայրերում` մինչև +20 աստիճան, նախալեռնային հատվածներում էլ` +25-ից +26 աստիճան։

«Սա հունիսի առաջին տասնօրյակին բնորոշ ջերմային ֆոն է։ Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով։ Սակայն տաք օդի ալիքը նահանջում է ու իր տեղը զիջում Սև ծովից եկող ցիկլոնային դաշտին, որն իր հետ բերում է սառը օդային հոսանքներ», - ասաց Սուրենյանը։

Նա հավելեց, որ ապրիլի 10-14 –ը ընկած ժամանակահատվածում, հատկապես կեսօրից հետո ու երեկոյան ժամերին սպասվում են ամպրոպային բնույթի անձրևներ, որոնք կուղեկցվեն քամու ուժգնությամբ։ Այդ օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 10-14 աստիճանով և կմոտենա կլիմայական նորմային։

Սուրենյանը նկատեց, որ եղանակային անոմալիաները կրկնվում են գրեթե ամեն տասնամյակը մեկ, օրինակ` 2008 թվականի ապրիլի վերջին տասնօրյակում Արարատյան դաշտում ու Երևանում +35 աստիճան է գրանցվել։ Նույնը վերաբերում է նաև ցուրտ ձմեռներին։ Մասնագետն անդրադարձավ նաև այս տարվա մարտի առատ տեղումներին։

«Մարտին կլիմայական շեղում չենք ունեցել, տեղումների քանակը մի փոքր ավել էր նորմայից։ Ձյունը շատ էր, բայց դա շատ լավ է։ Անոմալ էր թվում, քանզի վերջին տարիներին մարտ ամիսները շատ տաք են եղել», - նշեց նա։

Սուրենյանը նաև պատմեց, թե ինչ հումորային հաղորդագրություններ է ստանում քաղաքացիներից, որտեղ է պահում «եղանակի պուլտը», ինչ հարցեր են իրեն ուղղում գյուղացիները և ոչ միայն նրանք։

Ավելի մանրամասն` տեսանյութում։

Լրահոս
0