12:04 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Տեսանյութեր

Գունավոր ու բացառիկ. վերականգնվել է 1962 թ.–ի Յուրի Գագարինի ելույթի տեսաձայնագրությունը

Ստանալ կարճ հղումը
101 0 0
© RT

Տիեզերք մարդու առաջին թռիչքի 60-ամյակի կապակցությամբ RT հեռուստաընկերությունը պատրաստել է եզակի տեսագրություն ՝ Յուրի Գագարինի խոսքը նրա սխրանքի առաջին տարեդարձի կապակցությամբ:

1962 թվականին Գագարինի շնորհավորական ուղերձը ձայնագրվել է 35 միլիմետրանոց կինոժապավենով և հեռարձակվել հեռուստատեսությամբ:

Շնորհիվ նորագույն տեխնոլոգիայի ՝ հաջողվել է վերականգնել և գունավորել արխիվային կադրերն ու ձայնը։ Տարիներ անց մարդիկ հնարավորություն ունեն նոր գույներով տեսնելու ու լսելու աշխարհում առաջին տիեզերագնացին։

Ուղիղ 60 տարի առաջ ապրիլի 12-ին տեղի ունեցավ մի իրադարձություն, որը շրջադարձային դարձավ համաշխարհային պատմության մեջ։ Տիեզերանավը, որի մեջ Յուրի Գագարինն էր, առաջին անգամ թռիչք կատարեց դեպի տիեզերք։

Խորհրդային կոնստրուկտորներն այն ժամանակ ցույց տվեցին հայրենական տեխնոլոգիաների անվիճելի առավելությունն ու ԽՍՀՄ-ը դարձրին առաջին տիեզերական տերությունը: Իսկ Գագարինի թռիչքի 108 րոպեները հերոսության օրինակ են դարձել նրա հետևորդների համար։

Գագարինի թռիչքի 60-ամյակը․ տիեզերագնացները միջազգային տիեզերակայանից շնորհավորել են տոնը

Ըստ թեմայի

Անդրկովկասի զարդը․ ռուս տիեզերագնացը ներկայացրել է Սևանի` տիեզերքից արված լուսանկարը
Հայը կթռչի տիեզերք. ի՞նչ է հայտնի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանի մասին
Տիեզերքից երևացող սխալներ, կամ Սուեզի ջրանցքի «առեղծվածը»
թեգերը:
Ռուսաստան, ԽՍՀՄ, տիեզերագնաց, տիեզերք, Յուրի Գագարին

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ