10:58 09 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Տեսանյութեր

Այնքան աղբ է կուտակվել, որ մեկ օրում հնարավոր չէ մաքրել. Հրազդանի կիրճում շաբաթօրյակ էր

Ստանալ կարճ հղումը
77 0 0

Հրազդան գետում լողացող շշեր կան, իսկ ողջ տարածքը կորած է աղբի մեջ։ Այսօր փորձել են հնարավորինս մաքրել տեղանքը։

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Հրազդանի կիրճում՝ Հաղթանակ կամրջից մինչև Դավթաշենի կամուրջ հատվածի ամբողջ երկայնքով կազմակերպվել է շաբաթօրյակ: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը` ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակելով։

«Հավաքում եմ, որ մաքուր ու սիրուն լինի քաղաքը»,–տեսանյութում ասում է մի փոքրիկ։

Աղբը հավաքող երևանցիները նշում են`այնքան շատ աղբ կա, որ մեկի տակից մյուսն է երևում։

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանն էլ իր հերթին ասում է` տարածքում կուտակվել է մեծաքանակ աղբ, որը, ցավոք, չեն կարող մեկ օրում հավաքել։ «Կարծում եմ, որ պետք է մեր քաղաքացիներն ավելի հոգատար լինեն քաղաքի հանդեպ: Այստեղ լուրջ խնդիր ունենք տարածքի տնտեսվարողների հետ կապված»,-ասում է նա։

Տարածքի մաքրման աշխատանքներին մասնակցել են «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» հիմնարկների ավելի քան 550 աշխատակիցներ, երևանցիներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, Երևանի ավագանու անդամներ:

թեգերը:
Երևանի քաղաքապետարան, աղբ, շաբաթօրյակ, Երևան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ