07:37 19 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD521.55
  • GBP740.81
  • EUR637.23
  • RUB7.08
Տեսանյութեր

Վրացական կողմը ձգտում է «հրապուրիչ լինել» տարածաշրջանի երկրների համար. Մելիքյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (278)
11810
© Sputnik

Վրացագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի` Վրաստան կատարած այցին և այդ համատեքստում հայ–վրացական հարաբերություններին։ 

Ջոնի Մելիքյանի դիտարկմամբ` թեև Վրաստանն ու Հայաստանը խորհրդարանական պետություններ են, բայց և այնպես երկու երկրներում նախագահներն ունեն ներկայացուցչական լուրջ դերակատարություն, և դա ակնառու է հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում։ 

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը նախատեսված էր դեռ անցյալ տարի, սակայն համավարակը խոչընդոտեց դրան։ Նախորդ տարին առհասարակ մեզ համար կորուստների տարի էր, և հատկապես արտաքին քաղաքականության ոլորտում քայլերը միտված են դրանց հետևանքները մեղմելուն։ Այս տարի հայ–վրացական հարաբերությունների ասպարեզում կա հնարավորություն առավել ակտիվ աշխատանքի, և նախագահի այցով ըստ էության բացվեց այդ շրջանը»,– նշեց վրացագետը։

Ջոնի Մելիքյանը ընդգծեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև կնքված միջպատական պայմանագրի վերաթարմացման անհրաժեշտությունը հատկապես անվտանգության բաղադրիչի առումով, որովհետև մեր տարածաշրջանում արցախյան պատերազմից հետո առաջացել են նոր իրողություններ։ 

Վրացագետի համոզմամբ` առկա մարտահրավերների պարագայում վրացական կողմը ձգտում է ամեն կերպ հետ չմնալ գործընթացներից, ինչը ստիպում է նրան կովկասյան տարածաշրջանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի համար, լինել հրապուրիչ և նպաստել համատեղ գեոքաղաքական ու գեոտնտեսական ծրագրերի իրականացմանը։ 

Այց համավարակի պայմաններում, կամ թե ինչպես դիմավորեցին Արմեն Սարգսյանին Վրաստանում

թեմա:
Sputnik զրույց (278)

Ըստ թեմայի

Արմեն Սարգսյանն այցելել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդին
Ոգեշնչված տուն վերադարձա․ Հայաստանի և Վրաստանի նախագահների փոխադարձ մաղթանքները
Վրաստանում Արցախից հետո գիտակցեցին ՀՀ–ի կարևորությունը. ինչու Սարգսյանն այցելեց Թբիլիսի
թեգերը:
Վրաստանի Հանրապետություն, Հայաստան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ