14:16 15 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.48
  • GBP734.61
  • EUR632.67
  • RUB7.06
Տեսանյութեր

Եթե ՊՆ–ն մեզ հստակ պատասխան չտա, հարցը կլուծենք դատական ճանապարհով. Հակոբյան

Ստանալ կարճ հղումը
Sputnik զրույց (277)
34210
© Sputnik

«Ազատագրում» շարժման համաղեկավար Սամվել Հակոբյանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում անդրադարձել է այն զինծառայողների խնդրին, որոնք մասնակցել են արցախյան պատերազմին, սակայն մինչ օրս համաչափորեն չեն վարձատրվել պետության կողմից։ 

Սամվել Հակոբյանի տեղեկացմամբ` իրենք ստանում են բազմաթիվ բողոքներ առ այն, որ շատ մարդիկ, որոնք մոբիլիզացիայի արդյունքում մասնակցել են արցախյան պատերազմին, համաչափորեն չեն վարձատրվել և իրենց սոցիալական հարցերը չեն լուծվել։ Ըստ Հակոբյանի` հենց շարժման շարքերում կան նման խնդիրների առջև հայտնված տղաներ, ովքեր տալիս են համարժեք տեղեկատվություն, ինչն էլ հիմք է հանդիսացել «Ազատագրում» շարժման կողմից իրականացված հետազոտության համար։

«Միայն համեմատական ուսումնասիրությունը կարող է պարզել, թե արդյո՞ք տեղին է մարդկանց բողոքն առ այն, որ իրենք մասնակցել են պատերազմին նույն կարգավիճակով, հաստիքով և նույն ժամանակահատվածում, սակայն ստացել են տարբեր վարձատրություն։ Օրինակ` հավաքեցինք Հադրութի մոբիլիզացիոն գումարտակի առաջին դասակի տասը զինծառայողների տվյալները։ Նրանք բոլորն ունեն նույն խնդիրը, հայտնվել են ՊՆ–զորամաս–բանկ եռաստիճան շրջապտույտի մեջ, սակայն հստակ պատասխան չեն ստանում։ Նման զինծառայողների ցուցակը մեզ մոտ ավելացել է նոր անուններով»,– նշեց «Ազատագրում» շարժման համաղեկավարը։ 

Հակոբյանի պնդմամբ` շարժումը չի ցանկանում սևացնել հայկական բանակը կամ նսեմացնել պաշտպանության նախարարությանը, ավելին, իրենք կանգնած են հայկական բանակի կողքին, պարզապես ցանկանում են, որ պետությունը մինչև վերջ պատշաճ կերպով կատարի արցախյան պատերազմի մասնակիցների առջև ստանձնած պարտավորությունները։  

Նիկոլ Փաշինյանի որդին կամավորների շարքում մեկնեց առաջնագիծ. տեսանյութ

«Ազատագրում» շարժման համաղեկավարը հավաստիացրեց, որ իրենք մոտ օրերս պատրաստվում են նամակով դիմել ՊՆ–ին և ակնկալում են, որ իրենց կտրվեն սպառիչ բացատրություններ` զինծառայողների ֆինանսավորման հետ կապված խնդիրները հնարավոիրնս շուտ լուծելու ակնկալիքով, հակառակ պարագայում կդիմեն դատարան` հարցերն իրավական ճանապարհով լուծելու հաստատակամությամբ։ 

«Մեր կիսատ գործը մեր երեխեքին չենք թողնելու». երբ առաջնագծում կամավորներն են

թեմա:
Sputnik զրույց (277)

Ըստ թեմայի

Պատերազմին մասնակցած կամավորականներից և մոբիլիզացվածներից ովքե՞ր առայժմ չեն վճարվել
Առաջնորդներ են պետք, ոչ թե փրկիչ. Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ կամավորների հետ
Առաքելյանն ասաց` Հայաստանիդ վարչապետին բողոքիր. կամավորներն իրենց հասանելիք փողն են ուզում
թեգերը:
աշխատավարձ, Դատարան, կամավոր, ՀՀ Պաշտպանության նախարարություն (ՊՆ)

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ