02:12 10 մայիսի 2021
Ուղիղ եթեր
  • USD522.09
  • GBP726.75
  • EUR630.68
  • RUB7.05
Տեսանյութեր

Ադրբեջանի ղեկավարը փորձում է վիժեցնել գործընթացը. Փաշինյանն արձագանքել է Ալիևին

Ստանալ կարճ հղումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)
138 0 0

Նիկոլ Փաշինյանի խոսքով` Ադրբեջանի հայտարարությունները սադրիչ են, և դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության և արձագանքի։

ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի - Sputnik. Ադրբեջանի նախագահի հայտարարությունները հակասում են իրար, բայց դրանք պետք է արժանանան պատշաճ հակազդեցության։ Այսօր Սյունիքի մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` արձագանքելով Ալիևի վերջին հայտարարություններին։

«Այդ հայտարարությունները հակասում են մեկը մյուսին։ Մի կողմից Ադրբեջանի ղեկավարությունը հայտարարում է, թե Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներ և ակնկալիքներ չունի, մյուս կողմից հայտարարում է ուժով Զանգեզուրի միջանցք բացելու մասին»,– ասել է Փաշինյանը` հավելելով, որ այսօր էլ Ադրբեջանի ԱԳՆ–ն ստիպված է եղել հերքել Ալիևի հայտարարությունը` ասելով, թե խոսք չի եղել Հայաստանի տարածքի նկատմամբ ոտնձգությունների մասին։

«Այնուամենայնիվ, իմ գնահատականն այն է, որ այդ հայտարարությունները սադրիչ են, և դրանք պետք է արժանանան պատշաճ ուշադրության, արձագանքի և պատշաճ հակազդեցության, այդ թվում` արտերկրում մեր դիվանագիտական հարթակների կողմից»,– ասել է նա։

Փաշինյանը հատուկ ընդգծել է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ ո՛չ Զանգեզուր, ո՛չ Սյունիք և ոչ էլ միջանցք արտահայտություններ չկան, խոսքն, ըստ նրա, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման մասին է, որն արձանագրված ու մեկնաբանված է 2021թ–ի հունվարի 10-ին Մոսկվայում ստորագրված արձանագրությամբ։

«Եթե Ադրբեջանը խոսում է Զանգեզուրի միջանցքի մասին, ուրեմն այդ նույն տրամաբանությամբ Հայաստանը կարող է խոսել Նախիջևանի միջանցքի մասին, Հյուսիսադրբեջանական միջանցքի մասին, որովհետև Ադրբեջանը, ըստ այդ պայմանավորվածության և գրավոր, հրապարակված փաստաթղթերի, կարող է ստանալ միայն այնպիսի «միջանցք», ինչպիսին Հայաստանը կստանա Ադրբեջանի տարածքում, այդ թվում` Նախիջևանի»,– ասել է Փաշինյանը։

Քաջարանի բնակիչները մերժեցին Փաշինյանին

Վարչապետի դիտարկմամբ` այդօրինակ սադրիչ հայտարարություններով Ադրբեջանի ղեկավարը փորձում է վիժեցնել գործընթացը, հետ կանգնել պայմանավորվածություններից` լարելով իրավիճակը տարածաշրջանում ու շարունակելով Հայաստանի շրջափակման քաղաքականությունը։

Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանն ապրիլի 20-ից Սյունիքի մարզում է։ Այս պահին մարզպետարանում անցկացվող խորհրդակցությունը դեռ շարունակվում է։ Ներկա են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ոստիկանապետ Վահե Ղազարյանը, մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, մարզպետի տեղակալները, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանը:

Այցի առաջին օրը` ապրիլի 20-ի գիշերը, վարչապետն այցելել է Շուռնուխ համայնք, որտեղ բնակիչները նրան ընդունել էին վրդովմունքով։

Այսօր վարչապետին վիրավորական արտահայտություններով ու բողոքի ակցիաներով են դիմավորել նաև Ագարակում, Մեղրիում ու Կապանում:

Դատախազությունը ոստիկանությանը հանձնարարել է զբաղվել Փաշինյանին առնչվող Սյունիքի դեպքերով

թեմա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան (1194)
թեգերը:
Հայաստան, Նիկոլ Փաշինյան, Ադրբեջան

Այլ տեսանյութեր

Գլխավոր թեմաներ